82 907
edits
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (4) oգտվելով ԱՎԲ) |
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝ )) |
||
[[Պատկեր:BEIJING.JPG|մինի|աջից|Պեկին]]
[[Պատկեր:Red square Moscow cityscape (8309148721).jpg|մինի|աջից|Մասկվա, Կարմիր հարապարակ]]
'''Մաոիզմ''', մարքսիզմ-լենինիզմին թշնամի մանրբուրժուական-նացիոնալիստական հոսանք [[Չինաստան]]ի կոմունիստական կուսակցության մեջ։ Իրենից ներկայացնում է սուբյեկտիվ-վոլյունտարիստական, գռեհիկ-մատերիալիստական գաղափարների խառնուրդ։ Մաոիզմը կազմավորվեց XX դարի 50-ական թվականների վերջին, երբ որոշակիորեն դրսևորվեցին ՉԿԿ ղեկավարության պառակտիչ գործողությունները միջազգային կոմունիստական շարժման մեջ։ Մաոիզմի առաջացումը անմիջականորեն կապված Է Մաո Ցզե Դունիի գործունեության հետ։ Դեռևս ՉԿԿ VII համագումարի ([[1945]]) փաստաթղթերում տեղ գտած «Մարքսիզմ-լենինիզմի չինականացման» գաղափարի ներքո մաոիստները սկսել էին հարձակումները բանվոր դասակարգի հեղափոխական ուսմունքի հիմնական դրույթների դեմ։ ՉԿԿ IX համագումարում ([[1969]]) մաոիզմ պաշտոնապես հայտարարվեց որպես Չինաստանի կոմկուսի «տնտեսական-գաղափարական հիմք», «արդի դարաշրջանի մարքսիզմ-լենինիզմ»։ Այս գնահատականը հաստատվեց նաև ՉԿԿ X ([[1973]]) և XI ([[1977]]) համագումարներում։ Մաոիստները կոչ են անում հեղափոխությունը կատարել ոչ պրոլետարական ապադասակարգային տարրերի ու երիտասարդության ոչ հասուն խավերի միջոցով։ Մաոիզմը պնդում է, որ սոցիալիզմի պայմաններում, ներառյալ նրա հասուն փուլը, զարգացման կապիտալիստական ու սոցիալիստական ուղիների միջև տեղի է ունենում մշտական պայքար, որ առկա է կապիտալիզմի վերականգնման վտանգ, որը կանխելու համար անհրաժեշտ են «[[հեղափոխություն]]ներ»։ Նման «հեղափոխության» տիպար էր 60-ական թվականների 2-րդ կեսին Մաոի ղեկավարությամբ կազմակերպված այսպես կոչված կուլտուրական հեղափոխությունը։ Այդպիսի «հեղափոխությունները», որոնք փաստորեն մաոիզմի հնարավոր հակառակորդներից ազատվելու միջոց է, ըստ Մաոի, պետք է կրկնվեն պարբերաբար։ Մաոիստները իրենց պրակտիկ գործունեության մեջ անտեսում են ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հարցը, հետամնացությունն ու աղքատությունը համարելով նոր հասարակարգի կառուցման բարենպաստ պայմաններ՝ դրանով իսկ արդարացնելով իրենց վարած ռազմաարկածախնդրական գիծը Չինաստանում։ Մաոիզմն աչքի է ընկնում ծայրահեղ էկլեկտիզմով և սուբյեկտիվիզմով տեսության մեջ և ոլյունտարիզմով՝ քաղաքականության մեջ։ Մաոիզմի վրա մեծ ազդեցություն են թողել [[անարխիզմ]]
{{ՀՍՀ}}
|