«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝ )
Տող 10.
 
Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սուրբ Գայանե վանքը]], այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, [[Բյուրական]]ի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է [[Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)|Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին]] և այլն։ 1874 թվականին հիմնել է [[Գևորգյան ճեմարան]]ը, ապա [[Էջմիածնի թանգարանը]]։
Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ [[ժամերգություն]] մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։ Լինելով լավ շարականագետ` շարականագետ՝ կազմակերպել է հայկական ձայնագրության նոր([[Հ. Լիմոնճյան]]ի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։
Կաթողիկոսական գահին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է [[Մակար Ա Թեղուտցի]]ն։