«Պաուլ Յունգման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Յունգման'''(Yungmann) Պաուլ (1929- 1975 թվականներ), գերմանացի հայագետ, լեզվաբան (ԳՖՀ)։ Բան․ գիտ․ դ-ր (1963), Բո...»:
(Տարբերություն չկա)

16:37, 28 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Յունգման(Yungmann) Պաուլ (1929- 1975 թվականներ), գերմանացի հայագետ, լեզվաբան (ԳՖՀ)։ Բան․ գիտ․ դ-ր (1963), Բոննի (1963 թվականից) և Բոխումի (1967 թվականից) համալսարանների հայոց լեզվի դասախոս։ 1954- 1955 թվականին սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցում, 1955- 1959 թվականին՝ Փարիզի Արևելյան կենդանի լեզուների ազգային և կաթոլիկական դպրոցներում։ Կոլեժ դը Ֆրանսում աշակերտել է հնդեվրոպաբան-հայագետ է Բենվենիսաին։ Երուսաղեմի և Անթիլիասի վանքերում կատարել է հայերենագիտական ուսումնասիրություններ։ 1964 թվականին լույս է տեսել Պաուլ Յունգմանի «Որոշյալ հոդի գործածությունը գոյականի հետ դասական հայերենում» աշխատությունը։ Ցոլ, զբաղվել է նաև հայերենի ծագումնաբանության, բառակազմության հարցերով։ Ձեռնարկել է հայերենի ընդարձակ հանգաբառարանի կազմմանը (4 հատորով), աշխատանքը մնացել է անավարտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։