«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վրաստանում առաջին կինոսեանսը կայացել է 1896 թվականի [[նոյեմբերի 16]]-ին, [[Թիֆլիս]]ում։ Ա. Դ. Դիգմելովը 1910 թվականին իրականացրել է առաջին կինոնկարահանումները։ 1912 թվականին Վ. Ամաշուկելին նկարահանել է առաջին վավերագրական կինոակնարկը։ 1916 թվականին վրաց առաջին կինոռեժիսոր [[Ալեքսանդր Ծուծունավա]]ն ստեղծել է «Քրիստինե» (ըստ Է. Նինոշվիլու «Քրիստինե» պատմվածքի) ֆիլմը։
 
Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1921 թվականին Թիֆլիսում հիմնադրվել է Վրաստանի «[[Պետկինոարդ]]» տրեստը։ 1921-ին ստեղծվել է «Արսեն Զորջիա-շվիլի», 1923 թվականին՝ «Կարմիր սատանի ճտերը» (երկուսն էլ՝ ռեժիսոր իԻ. Պերեստիանի) կինոնկարները։ 1920-ական թվականներին կինոարտադրության մեջ զգալի տեղ է գրավել վրացական գրականության էկրանավորումը՝
[[Պատկեր:Sculpture dedicated to Mimino.JPG|մինի|[[Միմինո]]]]
* «Սուրամի բերդը» (1923, ըստ Դ,. Ճոնքաձեի, ռեժիսոր Ի. Պերեստիանի)
* «Անարգանքի սյան մոտ» (1924, ըստ Ա. Ղազբեգիի, ռեժիսոր [[Համո Բեկնազարյան]])
* «ՍամանիշվիլոլՍամանիշվիլու խորթ մայրը» (1927, ըստ Դ. Կլդիաշվիլու, ռեժ-ներ՝ Զ. Բերիշվիլի, Կ. Մարջանիշվիլի)
 
Խորհրդային կինոյի նշանավոր ֆիլմերից էր «Էլիսո»-ն (1928, ըստ Ղազբեգիի, ռեժիսոր Ն. Շենգելայա)։ 1920-ական թվականների երկրորդ կեսին վրացական կինոն համալրվեց նոր սերնդի ստեղծա-գործողներով։ստեղծագործողներով։ Այդ շրջանի ուշագրավ ֆիլմերից են՝
* «Հաղթում է երիտասարդությունը» (1928, ռեժիսոր Մ. Գելովանի)
* «Սաբա» (1929, ռեժիսոր Մ. Ճիաուրելի)