«Աթլետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: pnb:اتھلیٹکس
Տող 26.
 
1896-ի Աթենքի օլիմպիական խաղերի ծրագրում աթլետիկան ներկայացված էր ընդամենը 13 ձևով և բնական էր, որ ցուցաբերած արդյունքները նույնպես ցածր էին։ Աստիճանաբար ավելացան ինչպես խաղերին մասնակցող երկրների քանակը, այնպես էլ աթլետիկական ձևերը և ցուցաբերած արդյունքները։ Կանայք նույնպես զբաղվել են աթլետիկայով։ Դեռ 1916-ին անց են կացվել կանանց միջազգային մրցումներ։ Սակայն կանանց աթլետիկան միայն 1928-ին մտավ օլիմպիական ծրագրի մեջ, այն էլ ընդամենը 5 ձևով` վազք 100, 800, 4x100, սկավառականետում և բարձրացատկ։ Տարեց տարի ավելանում էին խաղերում ընդգրկված աթլետիկական ձևերը։ 1956-ին Մելբուռնում անցկացված խաղերի ծրագրում, արդեն տեղ էր գտել տղամարդկանց 24 և կանանց 9 աթլետիկական ձև։
 
1952-ին օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Խորհրդային Միության մարզիկները, որոնք փոխեցին ուժերի ընդհանուր հարաբերությունները։ 1960-ի Հռոմի օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկյան աթլետները առաջին անգամ պարտություն կրեցին ԽՍՀՄ-ի աթլետներից, որոնք հաջող հանդես եկան և նվաճեցին 11 ոսկե մեդալ։
 
Օլիմպիական խաղերի պատմությունը հարուստ է սպորտային ազնիվ պայքարի և մարզական բարձր արդյունքների ցուցաբերման բազմաթիվ օրինակներով։ Դրանցից է ամերիկացի հանրաճանաչ աթլետ [[Ջեսի Օուենս]]ի արագավազքը և հեռացատկը։ Արագ վազքի համար նրան անվանում էին «սև նետ» (նա սևամորթ էր)։ Այդ հիանալի աթլետը 1936-ին, մասնակցելով Բեռլինում անցկացված օլիմպիական խաղերին, նվաճեց 4 ոսկե մեդալ, հաղթելով 100, 200, հեռացատկ և 4x100 մ ձևերում։
 
== Աթլետիկայի զարգացման պատմությունը Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթլետիկա» էջից