«Իլո Մոսաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (22) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 8.
 
== Կենսագրություն ==
Իլո Մոսաշվիլին ծնվել է [[1896]] թվականի [[հունվարի 7]]-ին Չարգալի գյուղում (այժմ՝ Վրաստանում), գյուղացու ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ 1914—19171914-1917 թվականներին սովորել է [[Պետրոգրադ]]ի նյարդահոգեբանության ինստիտուտում, ապա Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1921—19241921-1924 թվականներին Իլո Մոսաշվիլին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ 1926—19321926-1932 թվականներին եղել է «Շոլթի» ամսագրի պատասխանատու քարտուղարն ու «Կոմունիստ» թերթի խմբագիրը։ 1937—19401937-1940 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Գրական ֆոնդի նախագահ։ Ընտրվել է Վրացական ԽՍՀ Գրողների միության նախագահության անդամ։ Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1—31-3 գումարման պատգամավոր է։ Եղել է [[Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե|Խաղաղության պաշտպանության]] հանրապետական կոմիտեի նախագահ։
 
Իլո Մոսաշվիլին մահացել է 1954 թվականի օգոստոսի 4-ին Թբիլիսիում։
 
== Ստեղծագործություն ==
Գրական գործունեությամբ Իլո Մոսաշվիլին սկսել է զբաղվել [[1915]] թվականին։ 1920-ական թվականներից նշանակալի տեղ է զբաղեցրել վրացական քաղաքացիական բանաստեղծության վարպետների շարքում։ Նրա բանաստեղծություններն առանձնանում են ռոմանտիկական ոգևորությամբ, ձևի հղկվածությամբ։ Հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների մի քանի ժողովածուներ, ակնարկների գիրք, մի քանի կինոսցենարներ սոցիալիստական շինարարության հաջողությունների, սոցիալիստական հայրենիքի փառավորման մասին։ Դրանց թվին են պատկանում «Մանկական պոեմներ», «Բազալեթի» պոեմները, «Հատընտիր» բանաստեղծական ժողովածուն, «Առաջնորդին», «Փառք նրանց», «Հրաժեշտ հին գյուղին», «Բելառուսում» բանաստեղծությունները և այլն։ Հետպատերազմյան տարինեերին հանդես է եկել որպես դրամատուրգ։ «Կայարանի պետ» ([[1947]]) պիեսը նվիրված է [[Կովկաս]]ի հերոսական պաշտպանությանը, «Ջրասույզ քարեր» (1949) պիեսը 1921 թվականին Թուրքիային միացված հողերում (1945—19531945-1953 թվականներին ԽՍՀՄ-ը հաակնում էր Թուրքիայից վերցնել այդ տարածքները) ապրող վրացիների՝ անկախության համար մղած պայքարի մասին է, «Նրա աստղը» (1950) պիեսում պատկերված է վրացի ոչխարաբույծների՝ աշխատանքում ցուցաբերած անձնվիրությունը։ «Ճանապարհ դեպի ապագա» ([[1953]]) պատմական դրաման պատմում է ռուս ու վրաց ժողովուրդների բարեկամության հիմքերի մասին։ Իլո Մոսաշվիլին գրել է նաև մանկական բանաստեղծություններ ու կինոսցենարներ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նախկին ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով։
 
== Մրցանակներ և պարգևներ ==