«Բոտսվանա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (17) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 55.
 
Օգտակար հանածոների մյուս խոշոր հանքավայրերի թվում են պղնձա-նիկելային հանքավայրերը (գտնվում են Սելեբի-Պիկվե քաղաքի մոտ) և Մմամաբուլա բնակավայրի մոտ գտնվող բարձր որակի քարածխի հանքերը<ref name="krugosvet"/>:
 
=== Բուսական և կենդանական աշխարհ ===
[[Պատկեր:Moremi elephant.jpg|thumb|right|200px|Փիղը Մորեմի արգելոցում]]
Երկրի մեծ մասը զբաղեցնում են անապատացված ծառաթփային [[սավաննա]]ները: Երկրի հարավ-արևմուտքում տարածված են [[սուկուլենտներ|սուկուլենտային]] թփուտներով և կիսաթփուտներով ավազային [[կիսաանապատ]]ները: [[Հարավաֆրիկյան Հանրապետություն |Հարավաֆրիկյան Հանրապետության]] հետ սահմանի մոտ հանդիպում են «կենդանի քարեր», որոնք համարվում են [[լիտոպս]] ցեղի սուպերսուկուլենտների ներկայացուցիչներ: Բոտսվանայի արևելյան և հյուսիսային շրջաններում տարածված են հացահատիկային սավաննաները, որոնք մասամբ օգտագործվում են անասունների արածելու և հողագործության համար: Այդ շրջանները ենթարկվում են [[էրոզիա]]յի և հողերի աղակալման բացասական ներգործությանը: Երկրի հյուսիսային մասը զբաղեցնում են նոսրանտառները և պարկային սավաննաները, որտեղ տարածված են [[ակացիա]]ները, [[բաոբաբ]]ները, [[մարուլա]]ն, [[մոկուտեմո]]ն, [[կոմիֆորա]]ն, [[հացի ծառ]]ը և այլն: Այստեղ նույնպես, բայց ավելի փոքր ծավալով տարածված են գետի հովտի երկայնությամբ ձգվող անտառները: [[Օկավանգո]] գետի դելտային բնորոշ են արևադարձային [[եղեգ]]ից, [[պապիրուս]]ից բաղկացած [[ճահիճ]]ները<ref name="krugosvet"/>:
 
Երկրի կենդանական աշխարհը դասվում է [[Եթովպիա]]յի շրջանի Հարավ-Աֆրիկյան ենթաշրջանին: Այն հարուստ է և բազմազան: Այստեղ կան [[փիղ|փղեր]]<ref name="elephant">{{cite web|url=http://www.botswanatourism.co.bw/elephant.php|author=Botswana Tourism Board|title=Elephant|lang=en|accessdate=26 марта 2012|archiveurl=http://www.webcitation.org/67FJTB2M1|archivedate=2012-04-28}}</ref>, [[առյուծ]]ներ, [[ընձառյուծ]]ներ, [[հովազ]]ներ, [[սովորական շնագայլ|շնագայլ]]եր, գորշ և բծավոր [[բորենիներ]], [[զեբրա]]ներ, [[գոմեշ]]ներ, [[ընձուղտ]]ներ, բազմազան [[այծքաղ]]ներ ([[գնու]], [[եզնայծ]], [[կոնգոնի]], [[օրիքս]], [[մեծ կուդու]], [[սփրինգբոք]], [[սթենբոք]], [[դուկեր]] և այլն)<ref name="krugosvet"/>:
Բազմաթիվ են թռչունները ([[աֆրիկյան ջայլամ]], սև և փոմփոլավոր [[մեծ արոս]]ներ), [[սողուն]]ներ, [[օձ]]եր ([[պիթոն]]ներ, [[սև մամբա]]ներ և այլն): [[Հատվածոտանիներ]]ից սովորաբար հանդիպում են [[կարիճ]]ները<ref name="krugosvet"/>:
 
Առավել հարուստ է Օկավանգո գետի դելտայի կենդանական աշխարհը, որտեղ բնակվում են [[սովորական գետաձի|գետաձի]]եր, սիտատունգա և կարմրագորշ լիչի [[այծքաղներ]]ը, [[ջրային այծ]], աֆրիկյան [[ուրուր]]-ձկնորսը, աֆրիկյան [[ձկնային բու]]ն, [[կրետակեր]], [[ծղնի]]ն, [[ֆլամինգո]]ն, [[արագիլ]]ները, [[քաջահավ]]եր, [[ձկնկուլ]]ների, [[բադ]]երի, գաճաճ [[սագ]]երի, [[կոկորդիլոս]]ների մի քանի տեսակներ: Ընդհանուր առմամբ գետի դելտայում արձանագրվել է թռչունների 500, ձկների՝ 89, կաթնասունների՝ 128, սողունների և երկկենցաղների՝ 150 տեսակ<ref>{{cite web|title=Okavango Delta - Botswana|author=GNF|url=http://www.globalnature.org/docs/02_vorlage.asp?id=29987&domid=1011&sp=E&m1=11089&m2=28219&m3=18849&m4=29987|lang=ru|accessdate=13 января 2010|archiveurl=http://www.webcitation.org/616xMtoT4|archivedate=2011-08-22}}</ref>:
 
== Ընդերքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բոտսվանա» էջից