«Ջոն Լենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։ Հանրահայտ «Imagine» երգում արտահայտված են Լենոնի մտքերը այն մասին, թե ինչպես պետք է կազմավորված լինի երկիրը։ Լենոնը քարոզում էր հավասարության և մարդկանց եղբայրության, խաղաղության, ազատության գաղափարները։ Դա նրան դարձրեց հիպիների կուռքը և [[1960]]-[[1970]]-ական թվականների ամենաազդեցիկ հասարակական գործիչներից մեկը։
 
[[2002]] թվականին [[Բի-Բի-Սի]] (BBC) մեդիակորպորացիան հարցում է անցկացնում, պարզելու բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիներին։ Ջոն Լենոնը այդ ցուցակում զբաղեցնում է ութերորդ տեղը։ Նաև Լենոնը զբաղեցնում է միանգամից երկու հորիզոնական «[[Rolling Stone]]» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում. 1 «[[The Beatles]]»-ի կազմում և անձնական 38։ Բրիտանական «Classic Rock» ամսագիրը Լենոնին ընդգրկում է բոլոր ժամանակների մեծագույն [[Կիթառ|կիթառահար]]ների ցուցակում։