«Ջոն Լենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 44.
«Նրանք, ովքեր էժանանոց տեղերում էին» այդ կոչը ընդունում են բուռն ծափահարություններով։ «Մնացածը»՝ — թագադրված և ոչթագադրված [[Վինձոր|Վինձորնե]]րը, շփոթմունքի մեջ էին։ Սկանդալային փառքը միայն նպաստում է խմբի հանրաճանաչության աճին, իսկ Լենոնը այդ ժամանակից իր վրա է վերցնում խմբի առաջատարի դերը՝ նա համերգներում հայտարարում էր համարները և միշտ առաջինն էր դուրս գալիս բեմ, չնայած, իրականում, չի կարելի ասել, որ «Բիթլզ»-ի մեկ կամ այլ անդամ կարևոր է խմբի համար, քան մնացյալը։ Եթե [[1963]] թվականի գարնանը նրանք լավ հայտնի էին միայն [[Լիվերպուլ]]ում, ապա նույն թվականի հոկտեմբերին նրանց գիտեր ամբողջ երկիրը, իսկ [[1964]] թվականին լիվերպուլյան խմբին գալիս է համաշխարհային ճանաչում։
 
Բացի այդ, Լենոնը իրեն փորձում էր որպես դերասան։ Չհաշված ֆիլմերը, որոնք ստեղծվել են «Բիթլզ»-ի կողմից, նա մի անգամ նկարահանվել է ֆիլմում։ Դա «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ({{lang-en|«How I Won the War»}}) ֆիլմն էր, [[1967]] թվական։ Ֆիլմը հաջողություն չի ունենում ոչ հանդիսականների, ոչ էլ քննադատների մոտ։ Սակայն, ֆիլմը համապատասխանում էր ժամանակի ոգուն և որպես պատմական արտեֆակտ ([[Վիետնամական պատերազմ]]ին ուղեկցող իրադարձությունների ֆոնին), ունի լիովին հաստատուն մշակույթա-գեղարվեստական արժեք։
 
== Ծանոթագրություններ ==