«Ջոն Լենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
 
Լենոնին ձանձրացնում էր դպրոցական առօրյան{{-1|<ref name="hunter"/>}}, այդ պատճառով նա համարվում էր ամենավատ աշակերտներից մեկը։ Բայց դպրոցում հասցրել էին բացահայտել նրա ստեղծագործական կարողությունները։ Նա երգում էր դպրոցի [[Երգչախումբ|երգչախմբում]] և հրատարակում էր պատկերազարդ ամսագրեր։ Այդ ժամանակ նրա ամենասիրած գրքերն էին «[[Ալիսան Հրաշքների աշխարհում]]» և «Քամին ուռենիների մեջ»{{-1|<ref name="goldman">Голдман, Альберт. «Жизни Джона Леннона» (из серии «Жизни замечательных людей») — М.: «Молодая гвардия», 2004.</ref>}}։ 1952 թվականին Լենոնը հայտնվում է Կուորիբենկի միջնակարգ դպրոցում ({{lang-en|Quarry Bank High School}})։ Ուսման մեջ նա այստեղ էլ չի հասնում առանձնահատուկ հաջողությունների, արագ հայտնվելով ամենահետամնաց աշակերտների համար նախատեսված «C» դասարանում։ Ընդ որում Լենոնը մշտապես խախտում էր կարգապահությունը և ծաղրանկերներ էր նկարում դասավանդողների վրա{{-1|<ref name="spitz">Spitz, Bob. The Beatles: The Biography. Little, Brown and Company. New York, 2005.</ref>}}։
 
[[1950]]-ական թվականների կեսերին, Բիլ Հեյլիի «Rock around the Clock» երգի թողարկումից հետո, [[Լիվերպուլ]]ում սկսվում է հրապուրումը [[ռոքնռոլ]]ով։ Լոնի Դոնեգանի «Rock Island Line» երգը կյանք է տալիս [[սկիֆլ]]ին, որը արագորեն հանրաճանաչություն է վայելում անգլիական երիտասարդության միջավայրում։ Սկիֆլը նշանակալից էր նրանով, որ նրա կատարման համար անհրաժեխտ չէր լայն գիտելիքներ երաժշտությունում և որևէ երաժշտական գործիքի վրա լավ նվագելու ունակություն։ Դրա շնորհիվ, 1950- ականներին [[Անգլիա]]յում առաջանում են բազմաթիվ երիտասարդական սկիֆլ-խմբեր։ Ռոքնռոլը վերջնականապես հանրաճանաչություն է գրավում [[ԱՄՆ]]-ում [[Էլվիս Փրեսլի]]ի հայտնվելուց հետո։
 
Նոր հրապուրանքը չի անցնում Լենոնի կողքով և [[1956]] թվականին նա իր դպրոցական ընկերների հետ միասին հիմնադրում է «The Quarrymen» խումբը, անվանված դպրոցի պատվին, որում նրանք բոլորը սովորում էին։ Ինքը, Լենոնը, «Quarrymen»-ում նվագում էր [[կիթառ]]ի վրա։ Բացի նրանից, խմբում մասնակցում էին հինգ անդամ. ևս մեկը նվագում էր կիթառի վրա, երկուսը [[հարվածային գործիքներ]]ի վրա, մեկը՝ [[բանջո]]յի և ևս մեկը, Ջոնի լավագույն ընկեր Պիտ Շոտոնը, լվացքի տախտակի։ [[1957]] թվականի [[հուլիսի 6]]-ին Լենոնը ծանոթանում է [[Փոլ ՄաքՔարթնի]]ի հետ և նրան ընդունում է «Quarrymen»։ Շուտով Փոլը խումբ է բերում իր ընկեր [[Ջորջ Հարիսոն]]ին։
 
Նրանի հետո, երբ Լենոնը ձախողում է ավարտական քննությունները դպրոցում, նրան հաջողվում է (ոչ առանց դպրոցի տնօրենի օգնության<ref name="hunter"/>) ընդունվել [[Լիվերպուլ]]ի գեղարվեստական քոլեջ։ Այնտեղ նա ընկերանում է Ստյուարտ Սատկլիֆի հետ, ում նույնպես ներգրավում է «Quarrymen» և հանդիպում է իր ապագա կնոջը՝ Սինտիա Պաուելին։
 
[[1958]] թվականի [[հուլիսի 15]]-ին մահանում է Ջոնի մայրը։ Երգ նա անցնում էր փողոցով, նրան վրաերթի է ենթարկում ոստիկանության սպան։ Ջուլիի մահը Լենոնի համար դառնում է ծանրագույն ցնցում{{-1|<ref name="hunter"/><ref name="goldman"/>}}։ Հետագայում նա մորն է նվիրում մի քանի երգեր՝ «Julia», «Mother» և «My Mummy’s Dead»։ մոր մահը ւոժեղ ազդեցություն է ունենում նրա վրա նաև հետագայում։ Խանի որ Ջոնը շատ էր կապված մոր հետ, նա համարյա բոլոր կանանց մեջ փնտրում էր մորը։
 
«Quarrymen» խումբը դադարում է գոյություն ունենալ [[1959]] թվականին, երբ հայտնվում է սկզբում «Silver Beetles», իսկ այնուհետև «[[The Beatles]]» անվանումը։
 
=== Վաղ «Բիթլզ»-ները ===
[[Պատկեր:The Bealtes with Jimmie Nicol 916-5099.jpg|225px|մինի|ձախից|«[[Բիթլզ]]» խումբը [[1964]] թվականին]]
[[Պատկեր:The Beatles arrive at JFK Airport.jpg|225px|մինի|աջից|Առաջին այցը [[ԱՄՆ]], Լենոնը ձախից առաջինն է]]
[[1960]] թվականին «[[Բիթլզ]]»-ն առաջին անգամ ուղևորվում է արտասահման՝ գերմանական [[Համբուրգ]], որտեղ ելույթ են ունենում Ռեպերբանի ( {{lang-de|Reeperbahn}})) ակումբներում, քաղաքի գիշերային կյանքի կենտրոնում։ Համբուրգում Լենոնը առաջին անգամ փորձում է [[թմրանյութ]]։ [[Գերմանիա]] «Բիթլզ»-ը, [[1960]]-[[1963]] թվականների ընթացքում, մեկնում են մի քանի անգամ։ Այդ տարիների ընթացքում նրանք կարողանում են հասնել տեղական հանրաճանաչության [[Լիվերպուլ]]ում և [[Համբուրգ]]ում։
[[Պատկեր:John Lennon's Les Paul Jr..jpg|225px|մինի|աջից|Լենոնի «Les Paul Jr» [[կիթառ]]ը]]
Համբուրգում է մնում ապրելու Ստյուարտ (Ստյու) Սատկլիֆը, այդ տարիներին Լենոնի համար ամենամոտ մարդը։ Սատկլիֆը Գերմանիայում հանդիպում է իր կնոջը, լուսանկարիչ Աստրիդ Կիրխերին ({{lang-en|Astrid Kirchherr}}, ծնված [[1938]] թվականի [[մայիսի 20]]-ին)։ [[1962]] թվականի [[ապրիլի 10]]-ին Ստյուն մահանում է [[գլխուղեղ]]ում արյան զեղումից։
 
[[1961]] թվականի վերջին «Բիթլզ»-ի մենեջերն է դառնում [[Բրայան Էփսթեյն]]ը։ Նա լիովին փոխում է նրանց իմիջը, խումբը փոխում է կաշվե բաճկոնները խնամքով կոստյումներով՝ հանրահայտ բաճկոններ առանց դարձածալերի, երաժիշտները դադարում են ծխել և հայհոյախոսել բեմում։ Լենոնը հետագայում քոստովանում է, որ իմիջի փոփոխությունը «այնքան էր նրա սրտովը չէր»։ Այնուամենայնիվ, նոր իմիջը նպաստում է «Բիթլզ»-ի հանրաճանաչության արագ աճին։
[[Պատկեր:Guitars of the sort played by Lennon.jpg|225px|մինի|ձախից|Ջոն Լենոնի [[կիթառ]]ները]]
[[1962]] թվականի [[օգոստոսի 23]]-ին Լենոնը պսակադրվում է Սինտիա Պաուելի հետ։ [[1963]] թվականի [[ապրիլի 8]]-ին Ջոն և Սինտիա Լենոնների մոտ ծնվում է որդի՝ Ջոն Չառլզ Ջուլիան Լենոն։ Նա այդպես է անվանվում ի պատիվ Ջուլիի՝ Ջոնի մոր։
 
[[1963]] թվականին Լենոնն առաջին անգամ «ցույց է տալիս ատամները», ելույթ ունենալով արքայական ընտանիքի առջև։ Հայտարարելով հերթական համարը, նա, չարությամբ բացականչում է.
 
— Նրանց, ովքեր նստած են էժանանոց տեղերում, խնդրում ենք ծափահարել։ Մնացածը կարող են սահմանափակվել իրենց զարդարանքները զնգզնգացնելով<ref name="Стуруа Мэлор Убийство на 72-й стрит"></ref>։
 
«Նրանք, ովքեր էժանանոց տեղերում էին» այդ կոչը ընդունում են բուռն ծափահարություններով։ «Մնացածը»՝ — թագադրված և ոչթագադրված [[Վինձոր|Վինձորնե]]րը, շփոթմունքի մեջ էին։ Սկանդալային փառքը միայն նպաստում է խմբի հանրաճանաչության աճին, իսկ Լենոնը այդ ժամանակից իր վրա է վերցնում խմբի առաջատարի դերը՝ նա համերգներում հայտարարում էր համարները և միշտ առաջինն էր դուրս գալիս բեմ, չնայած, իրականում, չի կարելի ասել, որ «Բիթլզ»-ի մեկ կամ այլ անդամ կարևոր է խմբի համար, քան մնացյալը։ Եթե [[1963]] թվականի գարնանը նրանք լավ հայտնի էին միայն [[Լիվերպուլ]]ում, ապա նույն թվականի հոկտեմբերին նրանց գիտեր ամբողջ երկիրը, իսկ [[1964]] թվականին լիվերպուլյան խմբին գալիս է համաշխարհային ճանաչում։
 
Բացի այդ, Լենոնը իրեն փորձում էր որպես դերասան։ Չհաշված ֆիլմերը, որոնք ստեղծվել են «Բիթլզ»-ի կողմից, նա մի անգամ նկարահանվել է ֆիլմում։ Դա «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ({{lang-en|«How I Won the War»}} ֆիլմն էր, [[1967]] թվական։ Ֆիլմը հաջողություն չի ունենում ոչ հանդիսականների, ոչ էլ քննադատների մոտ։ Սակայն, ֆիլմը համապատասխանում էր ժամանակի ոգուն և որպես պատմական արտեֆակտ ([[Վիետնամական պատերազմ]]ին ուղեկցող իրադարձությունների ֆոնին), ունի լիովին հաստատուն մշակույթա-գեղարվեստական արժեք։
 
== Ծանոթագրություններ ==