«Դավիթ II (Կախեթի արքա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Դավիթը Հերակլ I-ի([[Կախեթ]]ի թագավոր) և թագուհի Աննայի որդին էր: Նա մեծացել և դաստիարակվել էր շահական արքունիքում`[[Սպահան]]ում: Երբ հայրը` Հերակլ I–ը, այլևս երկիրը չի կարողանում կառավարել և [[1703]] թվականին մեկնում է [[Իրան]], նա [[շահ]]ի կողմից նշանակվում է Կախեթի [[փոխարքա]]: Սկզբում Դավիթը բնակվում է Արևելյան Կախեթիայում([[Շիրվան]]ի սահմանագլուխ) , հետո բնակավայր է դարձնում [[Թելավի]]ն: Հայրը մահանում է [[1709]] թվականին, բայց մինչ այդ պատվիրում է նրան , որ [[Շահ Հուսեին]]ից [[ինվեստիտուրա]] ստանա եղբորը [[Թեյմուրազ II]] –ին թողնելու համար, նաև թույտվություն մոր համար` երկրի կառավարման գործերին միջամտել կարողանալու: Շահական դատարանում աշխատելիս` երկրից բացակայելու ժամանակ(1711-1715), Դավիթին մտահոգում էր երկրում տիրող իրավիճակը: Մի կողմից այն հարձակման էր ենթարկվում Դաղստանից, մյուս կողմից երկրում բռնկվում էին գյուղացիական ապստամբություններ: Դավիթը, վերադառնալով Կախեթի, փորձում է իրավիճակը դնել վերահսկողության տակ: Նա դաշինքի մեջ է մտնում Քարթլիի թագավորության(Վրաստան) հետ և շարժվում Դաղստան, սակայն պարտվում է և չի կարողանում կանխել [[լեզգիներ]]ի հարձակումները սահմանամերձ շրջանների վրա: [[1719]] թվականին նա դաշինքի մեջ է մտնում Վախթանգ VI-ի հետ` ընդդեմ Դաաղստանի [[կլան]]ների: Վախթանգ VI-ը Պրինց Էրաստի Կափնալիշվիլու գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում Կախեթի: Սակայն Դավիթն այդ ժամանակ բացակայում էր երկրից այլ արշավանքի մասնակցելու պատճառով, և բանակը վերադառնում է Քարթլի: Դավիթը մահացել է 1722 թվականին իր ամառանոցային հանգստավայրում([[Իրան]]):
 
==Ընտանիքը==
==Ընտանեկան==
 
Դավիթն ամուսնացել է երկու անգամ: Նրա բոլոր երեխաները երկրորդ ամուսնությունից են: