«Վրաստանը զարգացած միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 24.
Դավիթ Շինարարի (1089-1124) և նրանց հաջորդների օրոք Վրաստանում տեղի է ունենում ռազմական, տնտեսական, մշակութային ու քաղաքական մեծ առաջընթաց, որն ավարտվում է [[Թամար (վրաց թագուհի)|Թամար թագուհու]] (1184-1213) կառավարման վերջում։ Այդ շրջանը վրաց պատմագիության մեջ հայտնի է «Ոսկեդար» անունով ({{lang-ka|საქართველოს ოქროს ხანა}})։ 12-րդ դարի վերջում վրացական վերնախավը կապեր է հաստատում կովկասյան տարբեր ժողովուրդների, հատկապես՝ [[օսեր]]ի ու [[աբխազներ]]ի հետ։ Ուժեղանում է նաև հայ-վրացական զինակցությունը։ Արևելյան Հայաստանի մեծագույն մասը՝ [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]]ը, [[Արցախ (նահանգ)|Արցախը]], [[Այրարատ]]ը, [[Ուտիք]]ը և [[Վասպուրական]]ի մի քանի գավառներ ազատագրվում են և Վրաց թագավորության մեջ մտնում որպես «[[Զաքարյան իշխանապետություն]]»։
[[Պատկեր:Bagrati Cathedral
13-րդ դարում Վրաստանն ընկնում է [[մոնղոլական տիրապետությունը Վրաստանում|մոնղոլական տիրապետության տակ]], կորցնում ինքնուրույնությունը և կորցնում է զգալի տարածքներ։ 14-րդ դարի ընթացքում վրացիները կարողանում են միավորել սեփական հողերը, վերականգնել թագավորությունը։ Բագրատիոնի թագավորի վերահսկողությունից դուրս են մնում [[Հյուսիսային Կովկաս]]ի ու [[Հայկական լեռնաշխարհ]]ի տարածքները։ 1490 թվականին երկիրը բաժանվում է երեք թագավորության՝ [[Քարթլիի թագավորություն|Քարթլի]], [[Կախեթի թագավորություն|Կախեթ]] և [[Իմերեթի թագավորություն|Իմերեթ]]։ Որպես առանձին իշխանություն հանդես է գալիս [[Սամցխե-Սաաթաբագո]]ն՝ [[Տայք]]ի և [[Բարձր Հայք]]ի տարածքում։
|