«Վրաստանը զարգացած միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
Ժամանակակից [[Վրաստան]]ի արևմտյան գավառները անցել էին [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]]։ Այնտեղ մեծ ազդեցություն է ձեռք բերում [[Աբխազական թագավորություն]]ը (767-1008)։ Վրաստանի արևելքում [[Խոսրովիաներ]]ը դեռ 7-րդ դարում հիմնադրում են [[Կախեթի թագավորություն]]ը։ Վիրքի կենտրոնական գավառներում և Ջավախքում ուժեղանում է վրաց իշխանի ազդեցությունը։ 9-րդ դարում այդ պաշտոնում հաստատվում են Բագրատիոնիները։
[[Պատկեր:Gelati galleryfull1.jpg|մինի|ձախից|[[Գելաթի վանք]]]]
 
Իրավիճակը փոխվում է 9-րդ դարի վերջին, երբ [[Աշոտ Մեծ]]ը հիմնադրում է [[Բագրատունիների թագավորություն]]ը (885-1045)։ 888 թվականին վրաց իշխանի կոչումը փոխարինվում է․ Բագրատիոնիները հանդես են գալիս որպես Վրաստանի «գահերեց իշխաններ» կամ «թագավորներ»։ Երկրի գավառներում հասնելով իշխանության կամ ամուսանական կապեր հաստատելով տեղացի իշխանների հետ՝ Բագրատիոնիները կարողանում են միավորել
Վրաստանը և վերականգնել [[Վրաց թագավորություն|վրաց պետականությունը]]։