«Վրաստանը զարգացած միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
{{Հիմնական հոդված|Վրաստանը վաղ միջնադարում|Տփղիսի ամիրայություն}}
5-րդ դարում [[Վիրք]]ում (Արևելյան Վրաստան) հաստատվել էր [[Սասանյան Պարսկաստան]]ի, իսկ [[Լազիկե]]ում (Արևմտյան Վրաստան)` [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] գերիշխանությունը։ Պարսից արքունիքը 5-րդ դարում [[Վրաստանի մարզպանություն|Վրաստանում մարզպան]] է նշանակում, և 580 թվականին կործանելով Վիրքի թագավորությունը` նրան տալիս է անսահմանափակ իրավունքներ։
[[Պատկեր:Oshki1.jpg|մինի|ձախից|[[Օշկվանք]]]]
 
Վրաստանի բյուզանդական հատվածը ևս 562 թվականից կորցնում է ինքնուրույն թագավորությունը և կառավարվում որպես բյուզանդական նահանգ՝ [[կյուրոպաղատ]]ություն։ 591 թվականի [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ից հետո Վրաստանի մեծ մասն անցնում է Բյուզանդիայի տնօրինության տակ, որտեղ լայն իրավունքներ են տրվում [[Վրաց իշխանություն|Վրաց իշխանին]]։ 626 թվականին Վրաց իշխան Ստեփան I-ի խնդրանքով Հերակլ II կայսրը ազատագրում է [[Թբիլիսի]]ն և վերացնում վրաց մարզպանությունը։