«Էստադիո Էլ Մադրիգալ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
|դաշտի չափսեր = 105 x 68 մ
}}
'''Էստադիո Էլ Մադրիգալ''' ({{lang-es|El estadio de fútbol de El Madrigal}}), ֆուտբոլային մարզադաշտ է [[Իսպանիա]]յի [[Վիլյառեալ]] քաղաքում։ [[Վիլյառեալ ՖԱ]]-ի տանտնային դաշտն է։ Այն հիմնականում օգտագործվում է ֆուտբոլային խաղերի համար, սակայն այստեղ տեղի են ունենում այլ սպորտային և մշակութային իրադարձություններ։
 
25000<ref>[http://www.villarrealcf.es/instalaciones/estadio-el-madrigal lfp.es]</ref> տեղանոց մարզադաշտը բացվել է [[1923]] թվականին։ Մարզադաշտի միջին հաճախելիությունը կազմում է 17 000 մարդ, որը բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքն ունի 50 000 բնակիչ։
{{Իսպանիա-անավարտ}}
 
== Պատմություն ==
Մարզադաշտը բացվել է 1923 թվականի հունիսի 17-ին «[[Սերվանտես ՖԱ|Սերվանտես]]» և «[[Կաստելիոն ՖԱ|Կաստելիոն]]» ֆուտբոլային ակումբների միջև կազմակերպված խաղով։ Բացման ժամանակ կրում էր ''Կամպո դել Վիլյառեալ'' անունը, իսկ ներկայիս անունը ստացել է 2 տարի հետո՝ միաժամանակ ստանալով Feudo Amarillo մականունը։
 
Մարզադաշտն առաջին անգամ վերակառուցվել է 1952 թվականի ամռանը։ Դաշտի չափսերը համապատասխանեցվեցին ստանդարտներին՝ դառնալով 95×65-ից 105×65։ 1960-ական թվականներին մարզադաշտի տրիբունան ծածկեցին։ 1971/1972 խաղաշրջանում աշխատանքներն ավարտվեցին։ 1988 թվականին մարզադաշտը կրկին վերակառուցեցին, այն ստացավ ներկայիս տեսքը և բացվեց «[[Վիլյառեալ ՖԱ|Վիլյառեալ]]» և մադրիդյան «[[Ատլետիկո Մադրիդ|Ատլետիկո]]» ֆուտբոլային ակումբների խաղով։
 
Ակումբի 75-ամյակի առթիվ մարզադաշտը հերթական անգամ վերակառուցվեց։ Հարավային տրիբունայում տեղակայվեց vip օթյակ, հյուսիսային տրիբունայում կատարվեցին հարդարման աշխատանքներ։ Մարզադաշտի մոտ տեղադրված է դեղին սուզանավի արձան՝ ի պատիվ «Վիլյառեալի» մականանվան։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.villarrealcf.es/principal.php?nombreModulo=contenido&idcontenido=4&idsubmenu=15&idmenu=2&sessid=764c85da8774b3538ba6ddc96682a672 Մադրիգալի մասին Վիլյառեալ ՖԱ-ի պաշտոնական կայքում] {{ref-es}}
* [http://submarinoamarillo.net/villarreal/el-madrigal/ Լուսանկարներ և ինֆորմացիա Մադրիգալի մասին SubmarinoAmarillo.net կայքում] {{ref-es}}
[[Կատեգորիա:Ֆուտբոլային մարզադաշտեր]]
[[Կատեգորիա:Մարզադաշտեր Իսպանիայում]]