«Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/93»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
Նշանադրությունը կայացավ [[1830]] թվականի [[մայիսի 6]]-ին, սակայն օժիտի վերաբերյալ բանակցությունների պատճառով հարսանիքը հետաձգվեց: Շատ տարիներ անց Նատալյա Նիկոլաևնան պատմում էր [[Պավել Աննենկով]]ին, որ «իրենց հարսանիքը մազից էր կախված՝ փեսացուի և զոքանչի վիճաբանությունների պատճառով»{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=57}}: Նույն տարվա օգոստոսին մահացավ Պուշկինի հորեղբայրը՝ [[Վասիլի Լվովիչ]]ը: Հարսանիքը կրկին հետաձգվեց, և Պուշկինը մեկնեց Բոլդինո, որպեսզի ստանձնի այդ կալվածքի՝ հոր կողմից իրեն տրամադրված մասի սեփականատիրոջ իրավունքները: Այստեղ նրա մնալը ձգձգվեց՝ [[խոլերա]]յի համաճարակի պատճառով: Նիժեգորոդյան նահանգ մեկնելուց առաջ Պուշկինը վիճեց Նատալյա Իվանովնայի հետ, հավանական ՝ օժիտի պատճառով. վերջինս չէր ցանկանում դստերն ամուսնացնել առանց օժիտի, սակայն սնանկացած Գոնչարովները ֆինանսական մեծ խնդիր ունեին: Ավագ Գոնչարովայի հետ բացատրությունների ազդեցության տակ գրած նամակում Պուշկինը հայտարարեց, որ Նատալյա Նիկոլաևնան «լիովին ազատ է», իսկ ինքը կամուսնանա միմիայն նրա հետ կամ ընդհանրապես չի ամուսնանա: Հարսնացուի պատասխանը, որ բանաստեղծն ստացավ սեպտեմբերի 9-ին Բոլդինոյում, հանգստացրեց նրան, և նա հեռակա հաշտվեց ապագա զոքանչի հետ: Խոլերայի համաճարակի պատճառով Պուշկինն իր կալվածքում մնաց ավելի քան երեք ամիս, որոնք նրա համար ստեղծագործական ամենաբեղուն շրջաններից մեկը դարձան: Մոսկվա վերադառնալով՝ Պուշկինը գրավադրեց Կիստենյովո կալվածքը և գումարի մի մասը (11 հազար) պարտքով տրամադրեց ավագ Գոնչարովային՝ դստեր օժիտի համար: Նատալյա Իվանովնան, որպես հարսանեկան նվեր, տվեց իր ադամանդների գրավագիրը: Հարսնացուի պապը նվիրեց Ա. Ա. Գոնչարովի պատվերով [[Գերմանիա]]յում պատրաստված [[Եկատերինա II]]-ի պղնձե արձանը: Կիստենյովոյի գրավից ստացված գումարից 17 հազար Պուշկինը հատկացրեց «տարեկան ծախսերի ու տնտեսության կարգավորման համար»{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=53—54, 59}}:
|Թարգմանչի ստորագրություն = --[[Մասնակից:Nune Nadiryan|Nune Nadiryan]] ([[Մասնակցի քննարկում:Nune Nadiryan|քննարկում]]) 12:28, 15 Սեպտեմբերի 2015 (UTC) <!-- Էջը հիշելուց առաջ՝ «հավասար» նշանից հետո ստորագրիր այստեղ՝ սեղմելով խմբագրական պատուհանի վրա գտնվող մատիտի վրա -->
|Թարգմանության կարգավիճակ =12 <!--«Հավասար» նշանից հետո գրիր 0, 1 կամ 2 թվերը: 0՝ եթե թարգմանում ես, 1՝ եթե վերջացրել ես թարգմանությունը, 2՝ եթե հատվածն արդեն տեղափոխել ես -->
 
|Վերստուգողի ստորագրություն = --[[User:GeoO|<font color = "orange"><big>J</big></font><font color = "black">eo W.</font>]] 20:00, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)<!-- Միայն վերստուգողի համար -->