«Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
[[1830]] թվականի մայիսին [[Պուշկին]]ը Նատալյա Իվանովնայի ու դստրերի հետ միասին ժամանում է Պոլոտնյանի Զավոդ ընտանիքի ավագի` Աֆանասի Նիկոլաևիչին ներկայանալու համար: Վլադիմիր Բեզոբրազովը, ով այցելել է կալվածքը 1880 թվականին, տեսել է Պուշկինի հարսին ուղղված բանաստեղծությունը ալբոմներից մեկի մեջ, և նրա բանաստեղծական պատասխանը<ref group="Ն">Գրոտին ուղղված Բեզոբրազովի նամակը: Ալբոմը չի պահմանվել{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=52}}.|Ն}}</ref>:
 
[[Պատկեր:Puchkin 1831.jpeg|thumb|Ա. Ս. Պուշկին, ակվարել, անհայտ նկարիչ: Դիմանկարը թվագրված է 1831 թվականի հունիսի 31-ին: Արվեստաբանների կարծիքով, կատարված է 1860-ական թվականներին: Նույնիսկ կասկածներ կան, թե դիմանկարն իրոք Պուշկինինն է:]]
Նշանադրությունը կայացավ [[1830]] թվականի [[մայիսի 6]]-ին, սակայն օժիտի վերաբերյալ բանակցությունների պատճառով հարսանիքը հետաձգվեց: Շատ տարիներ անց Նատալյա Նիկոլաևնան պատմում էր [[Պավել Աննենկով]]ին, որ «իրենց հարսանիքը մազից էր կախված՝ փեսացուի և զոքանչի վիճաբանությունների պատճառով»{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=57}}: Նույն տարվա օգոստոսին մահացավ Պուշկինի հորեղբայրը՝ [[Վասիլի Լվովիչ]]ը: Հարսանիքը կրկին հետաձգվեց, և Պուշկինը մեկնեց Բոլդինո, որպեսզի ստանձնի այդ կալվածքի՝ հոր կողմից իրեն տրամադրված մասի սեփականատիրոջ իրավունքները: Այստեղ նրա մնալը ձգձգվեց՝ [[խոլերա]]յի համաճարակի պատճառով: Նիժեգորոդյան նահանգ մեկնելուց առաջ Պուշկինը վիճեց Նատալյա Իվանովնայի հետ, հավանական ՝ օժիտի պատճառով. վերջինս չէր ցանկանում դստերն ամուսնացնել առանց օժիտի, սակայն սնանկացած Գոնչարովները ֆինանսական մեծ խնդիր ունեին: Ավագ Գոնչարովայի հետ բացատրությունների ազդեցության տակ գրած նամակում Պուշկինը հայտարարեց, որ Նատալյա Նիկոլաևնան «լիովին ազատ է», իսկ ինքը կամուսնանա միմիայն նրա հետ կամ ընդհանրապես չի ամուսնանա: Հարսնացուի պատասխանը, որ բանաստեղծն ստացավ սեպտեմբերի 9-ին Բոլդինոյում, հանգստացրեց նրան, և նա հեռակա հաշտվեց ապագա զոքանչի հետ: Խոլերայի համաճարակի պատճառով Պուշկինն իր կալվածքում մնաց ավելի քան երեք ամիս, որոնք նրա համար ստեղծագործական ամենաբեղուն շրջաններից մեկը դարձան: Մոսկվա վերադառնալով՝ Պուշկինը գրավադրեց Կիստենյովո կալվածքը և գումարի մի մասը (11 հազար) պարտքով տրամադրեց ավագ Գոնչարովային՝ դստեր օժիտի համար: Նատալյա Իվանովնան, որպես հարսանեկան նվեր, տվեց իր ադամանդների գրավագիրը: Հարսնացուի պապը նվիրեց Ա. Ա. Գոնչարովի պատվերով [[Գերմանիա]]յում պատրաստված [[Եկատերինա II]]-ի պղնձե արձանը: Կիստենյովոյի գրավից ստացված գումարից 17 հազար Պուշկինը հատկացրեց «տարեկան ծախսերի ու տնտեսության կարգավորման համար»{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=53—54, 59}}:
 
==Նշումներ==
1888

edits