«Վատիկանի առաքելական պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
== Կառուցման պատմությունը ==
Վատիկանի պալատի կառուցման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Մի մասը ասում է, որ այն կառուցել է Կոնստանտին Մեծը, մի մասը ասում է Սիմախխա պապը (VI դար)։ Հաստատ է միայն այն, որ [[Հռոմ]]ում [[Կարլոս Մեծ]]ի թագադրության ժամանակ Լեո 3-րդ պապի նստավայրը եղել է Վատիկանի բլրի վրա։ Միայն [[1377]] թվականին Վատիկանը դառնում է պապի նստավայրի հիմնական վայրը։ [[1741]] թվականին Սիքստոս 4-րդի կողմից կառուցվում է Սիքստինյան Կապելլան։ Իննոկենտի XVII (1490) Վատիկանի կողքին կառուցում է Բելվեդերյան ամրոցը, որը հետագայում ճարարապետ Դոնատո Բրամանտեն միացնում է Վատիկանի հետ երկու հիասքանչ պատկերասրահներով Յուլի II (1503) հրամանով։ Պավել III պապի կողմից կառուցվել է Պաուլինյան կապելլան և նրա կողքին Թագավորական պալատը (''Sala regia'')։ Սիքստոս 5-րդը կառուցում է սրահ որտեղ տեղավորվում է Վատիկանի առաքելական գրադարանը։ [[Գրիգորի XVI]] հիմնել է Էտրուսկյան և Եգիպտական թանգարանները, և, վերջապես Պիյ IX պապը ապակյա տանիքով փակեց Ռաֆայելի սրահը և կառուցեց սուրբ Դամազի բակի չորրորդ պատը։
[[Պատկեր:Papal Basilica of Saint Peter (Lanciani).jpg|մինի]]
 
Տող 12.
 
== Պալատի հարավային «հնագույն» մասը ==
Գլխավոր մուտքը գտնվում է Սուրբ Պետրոս սյունաշարի աջ մասում, Կոնստանտին Մեծի ձիաոր արձանի կողքին։ Գլխավոր աստիճանը հիասքանչ սյունաշարով տանում է դեպի Թագավորական դահլիճ (Sala Regia)։ Այն զարդարված է [[Ջորջո ՎազարիիՎազարի]]ի, Սամմակինի, Ցուկկերո եղբայրների, Սալվիատիի և Սիկկիոլանտեի որմնանկարներով։ Պաուլինյան կաթոլիկական մատուռը հիասքանչ է [[Միքելանջելո]]ի երկու որմնանկարներով. «Պողոս Առաքյալի դարձի գալը» և «Սուրբ Պետրոս առաքյալի խաչելությունը», որոնք բավականին վնասվել են անընդհատ վառվող մոմերից։ Սուրբ Զատիկի տոնի օրը այստեղ կատարվում է ժամերգություն։ Երկրորդ հարկում գտնվում է Ռաֆայելի օթյակները։ Կոնստանտինի դահլիճը տանում է դեպի Sala de Chiroscuri (լուսաստվերների դահլիճ), որտեղից դուրս են գալիս մի կողմից Սան Լորենցոյի (San Lorenzo) մատուռ Ֆռա Անգելիկոյի որմնանկարներով, իսկ մյուս կողմից- դեպի Լոժի պատշգամբասրահ։ Բայց գլխավոր ճանապարհը դեպի Լոժի սրահ գնում է սուրբ Դամազայի բակից հիասքանչ աստիճաններով (118աստ.) կառուցված [[Պիե IX]] օրոք։
XIX դարի Ռաֆայելի օթյակի ետևում տեղադրված էր Վատիկանի պատկերասսրահը, որը իր մեջ ներառում էր լավագույն նկարիչների նկարները։
[[Պատկեր:Cortile della Pigna - lance mountain.jpg|մինի|Հռոմի բրոնզե արձանը կոնի տեսքով]]