«Քարինտակի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
==Նախապատմություն==
'''Քարինտակի ինքնապաշտպանություն''', տեղի է ունեցել 1992 թվականի հունվարի 26-ին։ Գիշերը [[Ադրբեջանի զինված ուժեր|ադրբեջանական զինուժը]] շրջապատել է [[Քարին տակ]] գյուղը և առավոտյան ժամը 06։30-ին սկսել հարձակումը։ Ռազմական գործողությունները ղեկավարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Է.Մեհտիևը, գրոհին մասնակցել են ադրբեջանցի 500 և ավելի զինյալներ, ինչպես նաև 3 զրահամեքենա։ Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի 60-70 ազատամարտիկներ Վ.Առուշյանի հրամանատարությամբ 12 ժամ շարունակ դիմադրել են հակառակորդի գերակշռող ուժերին։ Հակառակորդին հաջողվել է մտնել գյուղի ծայրամաս և հրդեհել հինգ տուն։ Օգնության հասած 1-ին մարտկոցի (հրամանատար Ա.Ղուլյան), Շոշի (հրամանատար Ս.Հայրյան) և մոտակա բնակավայրերի ինքնապաշտպանական ջոկատների ուժերով հակառակորդը հետ է շպրտվել՝ թողնելով շուրջ հարյուր սպանված։
[[1988]] թվականին իրավիճակը [[Քարին տակ]] գյուղում լարված էր, և անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով՝ շատ անգամ սովետական բանակի զինվորականներն [[ադրբեջանցի]] [[ՕՄՕՆ]]ականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, դրամ, ռադիոընդունիչ, հագուստ և այլն<ref>«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ
</ref>:
[[Շուշի]] քաղաքից դեպի հարավ ձգվող ժայռերի կատարներից սկսեցին սադրիչ գործողություններ, նախ պայթեցվում էին հսկայական ժայռաբեկորներ, որոնք գլորվում էին բարձունքից, ավերում տներ, ահաբեկում կանանց ու երեխաներին: Այնուհետև, քարե զանգվածներին ավելացան ավտոմեքենաների, ապա` «Բելառուս» մակնիշի տրակտորների հնացած անվադողերը, որոնց ամրակցում էին պայթուցիկ սարքեր: Դրանց պատճառով ավերվել են մեկ տասնյակից ավելի տներ:
Եթե սկզբում [[Շուշի]]ից, Նաբիլարի (ավան, որտեղ բնակություն էին հաստատել [[ադրբեջանցի]] հովիվները) շրջակայքից, «Զաստավ» կոչվող դիտակետից կրակում էին որսորդական հրացաններով ու ավտոմատներով, ապա [[1991]]թ. սկզբներին սկսեցին գործածել խորհրդական արտադրության ավելի մեծ տրամաչափի զենքեր ու նաև գնդակոծել զրահամեքենաներից:
Հրամանատար [[Վաղարշակ Առուշանյան]]ի օրագրից. «[[1988]]թ. մայիսի 17-ին [[Շուշի]]ի հայ բնակչությունը ժայռի արահետով մի կերպ հասել էր գյուղ: [[Շուշի]]ից [[գաղթ]]ած բնակչության քանակը հասնում էր 718 հոգու: Ես և գյուղխորհրդի նախագահ [[Մաքսիմ Հարությունյան]]ը երկու մեքենա ուտելիք բերեցինք: Գյուղի բնակչությունն ամեն ինչ անում էր, որպեսզի բռնի կերպով տեղահանվածներն իրենց լավ զգային: Գյուղում մնացին 17 օր: Սեպտեմբերի 22-ին վերջին հայ ընտանիքները թողեցին իրենց ծննդավայր [[Շուշի]]ն: Քաղաքը լրիվ հայաթափվեց»<ref>Այսպես է սկսվել լեգենդը (Հրամանատարի ընդհատված օրագիրը)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 97 է</ref>:
[[1988]]թ. սեպտեմբերի 19-ին գյուղից վերև՝ ժայռերի կատարներին, [[ադրբեջանցի]]ների մեծ բազմություն էր հավաքվել: Բազմության միջից լսվում էին սպառնալիքներ, հայհոյանքներ. «Թողե՛ք գյուղը, հեռացե՛ք, հողը մերն է, իրավունք չունեք այդտեղ ապրելու: Եթե ինքնակամ չհեռանաք, ապա երկրորդ Սումգայիթ կսարքենք»:
[[1988]]թ-ի սեպտեմբերից [[ադրբեջանցի]]ները [[Ստեփանակերտ]]ի հետ կապն ապահովող ճանապարհը փակեցին: [[1989]]թ-ին [[Ռոլես Աղաջանյան]]ի տնօրինած շինարարական կազմակերպությունն անտառների միջով [[Շոշ]]-[[Քարին տակ]] նոր ճանապարհը բացեց:
[[1989]]թ. հուլիսի 10-ին ժամը 19-ից մինչև 24-ը որսորդական ու մանր տրամաչափի հրազենով կրակում էին գյուղի վրա: Այդ տեսարանին ականատես էին նաև գյուղում հերթապահող խորհրդային զինծառայողները: Իրավիճակի մասին տեղեկացվեց շրջանային պարետը: Վերջինս ներկայացավ գյուղ, ասաց. «Մենք առանց վերադասի հրամանի իրավունք չունենք միջամտելու»: Սակայն, երեկոյան [[Ադրբեջան]]ի հեռուստատեսության հաղորդագրությունների ժամանակ ասացին, թե իբր [[Քարին տակ]] գյուղից քարկոծում են [[Շուշի]] քաղաքը:
Ըստ [[Քարին տակ]] գյուղի բնակիչ [[Արտյուշա Ավանեսյան]]ի (առաջին վիրավորված խաղաղ բնակիչը գյուղում), այդ ժամանակ խորհրդային զինվորականները զգուշացնում էին քարինտակցիներին ազատել գյուղը: «Մեզ ասացին՝ երաշխիքներ չկան, որ [[ադրբեջանցի]]ները չեն գա և չեն ոչնչացնի մեզ. ավելի լավ է հեռանալ: Իսկ մենք նրանց պատասխանեցինք. «Դուք մի՛ խառնվեք, թո՛ղ [[ադրբեջանցի]]ները գան»: Իսկ [[Մոսկվա]]յից եկած հրամանատարն ասաց. «Ես ձեզ երաշխիք չեմ տալիս, լքե՛ք գյուղը, հեռացե՛ք»: Բայց ինչպե՞ս մենք կթողնեինք մեր տները, մեր երեխաներին: Այդպես էլ չլքեցինք գյուղը»: [[Արտյուշա Ավանեսյան]]ի խոսքերով՝ [[Քարին տակ]]ից էր սկսվում [[Ֆիզուլի]] տանող ճանապարհը: «Եթե մենք նրանց այստեղ չկանգնեցնեինք, նրանք ուղղակի կմտնեին [[Սղնախ]], իսկ ոչնչացնելով [[Սղնախ]]ը, դուրս կգային [[Ֆիզուլի]] և վերջ: [[Ղարաբաղ]]ը կընկներ շրջափակման մեջ»<ref>Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут» ». [http://nv.am/region/46203-2015-10-10-06-08-47] </ref>:
[[1989]]թ. հուլիսի 12-ին «Զաստավ» տեղամասում հավաքվել էր [[ադրբեջանցի]]ների 400-500 հոգուց բաղկացած խումբ: Նպատակադրվել էին հարձակվել գյուղի վրա: [[Զինվոր]]ների միջամտությամբ՝ ամբոխը ցրվել էր:
[[1990]]թ. մարտից սկսվեցին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով գյուղի տղամարդկանց ձերբակալությունները:
Հետագայում գյուղի բնակիչ [[Մարտին Ամիրջանյան]]ին [[Շուշի]]ի բանտում ասացին. «Շուտով կգանք և կգրավենք ձեր գյուղը»: Իսկ նա պատասխանեց. «Ձեզ դա չի հաջողվի: Մեր գյուղը սկուտեղի վրա մատուցվող խնձոր չէ, որ վերցնեք և ուտեք: Եթե գնաք մեր գյուղ, ձեր արյունը կթափվի», – ասաց նա<ref>Новое время. 13. 10. 2015. «Mуж сказал, что он не бросит дом...» [http://nv.am/region/46259-m-]</ref>:
[[1990]]թ. ապրիլի 28 –ին տեղի ունեցավ առաջին առևանգությունը: Առևանգել էին [[վարպետ]] [[Վահան Մուսայելյան]]ին:
[[1990]]թ. դեկտեմբերի 2 –ին ժամը 16:40-ին գյուղի մարդատար ավտոբուսը [[Ստեփանակերտ]]ից մեկնեց գյուղ: Շոշ գյուղի ճանա¬պարհին [[Ձիատափ]] («[[Ջըդըր դուզ]]») կոչվող տեղամասից գնդացրային կրակ բացվեց, ավտոմեքենան մասնակի վնասվածքներ ստացավ, մարդկային զոհեր չեղան:
Հիշարժան է նաև [[1990]] թ-ին կատարված մի դեպք: Երբ [[ադրբեջանցի]]ները բարձրանում էին դեպի ժայռի կատարը, որպեսզի գնդակոծեն գյուղը, նկատում են, որ [[Շուշի]]ի հեռուստաաշտարակի գագաթին ծածանվում է Հայաստանի դրոշը: [[1992]]թ. [[հերոսամարտ]]ում զոհված գնդացրորդ [[Ալյոշա Վարդանյան]]ն էր ընկերների հետ գիշերով նման քայլի ձեռնարկողը<ref>«Քարին Տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105), 1994 թ.</ref>:
[[1991]]թ. հունվարի 1-ին, երբ գյուղը նշում էր Նոր տարին, [[Քարին տակ]]ը հոսանքազրկվեց:
Գյուղի բնակիչ [[Արմիդա Աբրահամյան]]ը պատմում է, որ գյուղն ուներ ներքին հեռախոսային կապ: Լույս գրեթե չկար, ոչինչ չկար, սակայն գյուղի յուրաքանչյուր տուն և յուրաքանչյուր դիտակետ ապահովված էր հեռախոսային կապով: Դա հնարավոր էր դարձել [[Վագիֆ Հովսեփյան]]ի շնորհիվ, ով հիմնադրել էր հեռախոսակայանը՝ հավաքելով այն ձեռքի տակ եղած նյութերից և հեռախոսագծերն անցկացնելով գյուղի տներ և դիքեր: Դա ինքնաստեղծ կապ էր, և [[ադրբեջանցի]]ները չգիտեին կայանի գտնվելու վայրը<ref>Новое время. 22. 10. 2015. «Село не должен покинуть даже грудной ребенок. Это было условием нашей общей борьбы...»[ http://nv.am/region/46456-2015-10-22-06-47-59]</ref>:
[[1991]]թ. փետրվարի 27-ին ուժեղ հրետանակոծման պատճառով բոլոր հիմնարկներում դադարեցվեցին աշխատանքները:
[[1991]]թ. ապրիլի 26-ին գրանցվեց գյուղի առաջին զոհը: Երեկոյան ժամը 10:40-ին ավտոմատի կրակոցներից սեփական տան բակում մահացու վիրավորվեց կոլտնտեսական, 4 երեխայի հայր [[Գուրգեն Ավանեսյան]]ը:
[[1991]]թ. մայիսի 7-8-ին [[Շուշի]] թռչող ուղղաթիռներն ավտոմատային կրակ բացեցին անասնապահերի ու բանջարանոցներում աշխատող գյուղի խաղաղ բնակչության վրա:
[[1991]]թ. մայիսի 15-ին գյուղամիջում [[ՕՄՕՆ]]ականները կալանքի տակ առան շուրջ 50 հոգու, որոնց նստեցրին ավտոբուսի մեջ: Խորհրդային զինվորականների միջամտությամբ՝ նրանց բաց թողեցին<ref>«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ</ref>:
Հատված «[[Մեմորիալ]]» մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի զեկույցից. «Մեզ հայտնի են դեպքեր, երբ զինվորականները կանխել են ադրբեջանական [[ՕՄՕՆ]]-ի գործողությունները՝ խոչընդոտելով նրանց անցնել վերին մակարդակով որոշակիորեն թույլատրելի բռնության չափը: Օրինակ՝ նրանք թույլ չտվեցի [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղի բնակիչների արտաքսումը, ում ադրբեջանական [[ՕՄՕՆ]]-ը դուրս էր հանել գյուղից մայիսի 15-ին»<ref> Доклад Правозащитного центра общества “Мемориал” «Нарушения прав человека в ходе проведения операций внутренними войсками Мвд СССР, советской армией и МВД Азербайджана в ряде районов Азербайджанской республики в период с конца апреля по начало июня 1991 года»[ http://karabakhrecords.info/gallery/ доклад-правозащитного-центра-общест/]</ref>:
Հատված [[Ռուսաստան]]ի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ՌՍՖՍՀ) Գերագույն խորհրդի կոմիտեի եզրակացությունից. «Մայիս 15 -ին զինծառայողների կողմից կանխվել է [[Շուշի]]ի շրջանի հայաբնակ [[Քարին տակ]] գյուղի բնակիչների տեղահանումը: Այդ օրը [[ՕՄՕՆ]]-ականները գյուղից դուրս էին բերել շատ տղամարդկանց: Կանայք գյուղից փախչում էին [[Ստեփանակերտ]]: Քաղաքացիական անհատների կողմից երկու տուն էր կրակի մատնվել: Ժամանած զինծառայողները վերադարձրին դուրս բերված տղամարդկանց և գյուղն առան իրենց պաշտպանության տակ: Մարդու իրավունքների կոմիտեին հայտնի չեն այլ դեպքեր, երբ ներքին զորքերի բաժինները կամ Խորհրդային բանակը փորձել են թույլ չտալ խաղաղ բնակչության տեղահանումը»<ref> Заключение комитета Верховного Совета РСФСР по правам человека по итогам слушаний, посвященных нарушению прав человека в районе вооруженного конфликта в ряде районов Азербайджанской республики и республики Армения (конец апреля – май 1991 года)[http://karabakhrecords.info/gallery/zakluchenie-komiteta-po-pravam-cheloveka-rsfsr/]</ref>:
[[1991]]թ. դեկտեմբերի 19-ին ժամը 5:30-ին [[Շուշի]]ից, Զաստավից ու Նաբիլարից ինքնաձիգներով ու մեծ տրամաչափի հրազենով կրակ է բացվել գյուղի վրա: Կրակոցները տևել են 11,5 ժամ: Ավանի կիրճով [[ադրբեջանցի]]ները մոտեցել են գերեզմանոցին, իսկ Զաստավի կողմից` մտել [[Մեծ քարին ձոր]]ը, մի այլ խումբ մտել է [[Խաչին ձոր]]ը: Լուրջ դիմադրություն են ցուցաբերել ինքնապաշտպանական խմբերը: Հակառակորդն օգտագործել է նռնականետեր, գնդացիրներ, ականանետեր, ինքնաձիգներ:
[[1991]]թ. դեկտեմբերի 28-ին [[ԼՂՀ]] Գերագույն խորհրդի ընտրությունները խանգարելու նպատակով [[Շուշի]]ի ժայռից ամբողջ երկայնքով թաքստոցներից անընդհատ կրակի տակ են պահել գյուղը: Ընտրական տեղամասի ճանապարհին ժ.12:00-ին գնդակոծությունից զոհվում է անասնաբույժ 55-ամյա [[Ալյոշա Հովհաննիսյան]]ը: Գնդակոծությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր, սակայն ընտրությունների ընթացքը չի խախտվել: [[ՎաղարշակԱռուշանյանը]] ընտրվել է [[ԼՂՀ]] Գերագույն խորհրդի պատգամավոր: Երեկոյան դեմ Նաբիլարի կողմից [[ՕՄՕՆ]]ականները հարձակվել են պահակակետերի վրա:
[[1992]]թ. հունվարի 8-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 15 համագյուղացիներ գյուղ էին վերադառնում: Երբ մեքենան մոտեցավ անտառի եզրին, [[ադրբեջանցի]]ներն առջևից շրջանցեցին մեքենան և ավտոմատային համազարկ բացեցին ուղիղ խցիկի վրա: Երեք մարդ զոհվեց, երկուսը վիրավորվեցին: Գնդակոծության պատճառով՝ դիակները հողին են հանձնվեցին գիշերը:
[[1992]]թ. հունվարի 19-ի երեկոյան գյուղ ներկայացավ [[Անգլիա]]յի լորդերի պալատի փոխխոսնակ, հանրահայտ իրավապաշտպան [[Քերոլայն Քոքս]]ը «Բի-բի-սի»-ի երկու լրագրողների հետ: Նա հանդիպում ունեցավ բանտից նոր ազատված (փրկագնով) [[Սերժիկ Թովմասյան]]ի հետ: Նկարահանեցին գյուղում հրկիզված մի քանի տներ ու ավերածությունները: Իսկ հունվարի 23-ին «[[Ամերիկայի ձայն]]ը» հաղորդեց, որ [[Քերոլայն Քոքս]]ը, արհամարհելով վտանգը, [[Ստեփանակերտ]]ից գնացել է [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղը, որն ամեն օր հրակոծվում է [[ադրբեջանցի]]ների կողմից, անձամբ ծանոթացել իրավիճակին: Նրա հաղորդումները հրապարակվել են մի շարք թերթերում:
[[1992]]թ. հունվարի 25-ին գյուղում [[Սպարտակ Բաբայան]]ի և [[Անահիտ Վարդանյան]]ի հարսանիքն էր նախատեսված: Ամբողջ օրը գյուղը գնդակոծվում էր տարբեր տիպի հրազենից: Երկու հոգի թեթև վիրավորվեցին<ref>«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ</ref>:
 
==Ինքնապաշտպանական ջոկատ==
[[1989]]թ. հունիսի 16-ին մշակվեց ինքնապաշտպանության կազմակերպման նախնական ծրագիր, որոշվեցին ջոկատի յուրաքանչյուր անդամի պարտականությունները: Սակայն խիստ զգացնել էր տալիս զենքի պակասությունը: Որոշվեց գյուղի շրջակայքում կազմակերպել 7 պահակակետ, որոշվեցին պահակակետերի կազմը և պատասխանատուները: Ջոկատի [[հրամանատար]] նշանակվեց կոլտնտեսության պահեստապետ, 41-ամյա [[Վաղարշակ Առուշանյան]]ը, ով վայելում էր համագյուղացիների վստահությունը և մեծ հեղինակություն ուներ:
[[1991]] թ. մայիսի 15-ին խորհրդային զինվորները, [[Բերդաձոր]]ի [[հայաթափում]]ից ոգևորված, [[ադրբեջանցի]]ների հետ մտան գյուղ և առաջարկեցին. «Ձեզ ապահով հանում ենք գյուղից ու տեղափոխում [[Գորիս]]»: Առաջարկը կտրականապես մերժվեց:
[[1991]]թ. վերջին ամիսների ընթացքում [[ադրբեջանցի]]ները երեք անգամ փորձեցին գյուղ մտնել, սակայն, հանդիպելով դիմադրության, հետ նահանջեցին: Դրանով նրանք ստուգում էին գյուղացիների մարտունակությունը և գյուղին մոտենալու ավելի հարմար ուղիներ որոնում:
[[Բերդաձոր]]ի հայկական բնակավայրերը հայաթափելուց հետո հերթը [[Քարին տակ]]ինն էր: [[Վաղարշակ Առուշանյան]]ը [[1991]]թ. մայիսի 18-ին խորհրդակցություն է հրավիրում, որի առանցքն այն հարցն էր, թե արդյոք պետք է կանանց, երեխաներին դուրս բերել գյուղից, թե ո՛չ: Համագյուղացի [[Հենրիխ Ամիրջանյան]]ը բարձրացավ տեղից.
- Բոլորդ գիտեք, որ մեր տունն ամենածայրամասում է գտնվում, եթե թուրքը մտավ, առաջինն իմ տունն է մտնելու, բայց ընտանիքս, նորածին երեխայիս ոչ մի տեղ չեմ տանելու: Ես իմ ընտանիքով ուրիշ տեղ գնացողը չեմ:
Մյուս խոսողները համաձայնեցին առաջարկին, որոշեցին ամբողջ գյուղով մնալ և պաշտպանել, իսկ հեռացողներին համարել դասալիք.
[[1992]]թ. հունվարի սկզբին Ջոկատի կազմը հասավ 45 հոգու<ref>Արթուր Առաքելյան. «Օր,որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ</ref>:
[[1991]]-ից մինչև 1992-ի սկիզբը ինքնապաշտպանական ջոկատը ձեռք բերեց 40 ինքնաձիգ, մեկ ականանետ, մեկ նշանառու հրացան, հրացաններ ու մեկ գնդացիր, որը տեղադրվեց [[Խաչին սեռ]] կոչված տեղամասում ու վստահվեց գնդացրորդ [[Ալյոշա Վարդանյան]]ին:
 
==Քարին տակի հերոսամարտ==
[[1992]]թ. հունվարի 26-ին [[ադրբեջանցի]]ները գիշերը Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին ողջ գյուղը: Բացի այդ, [[Շուշի]]ի ժայռի երկայնքով գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը: Իսկ Զաստավայի կողմից կրակում էին զրահամեքենաները: Գործողությունն իրականացվում էր անմիջապես մայոր [[Նուրեդդին Աբդուլլաև]]ի կողմից և ղեկավարվում [[Շուշի]] ժամանած [[Ադրբեջան]]ի պաշտպանության նախարար [[գեներալ-մայոր]] [[Տաջեդդին Մեհտիև]]ի կողմից: Մեհտիևին հետ կանչեցին [[Բաքու]], որտեղ [[Ադրբեջան]]ի առաջին հետխորհրդային նախագահ [[Այազ Մուտալիբով]]ն ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից<ref> Patrick Wilson Gore “Tis Some Poor Fellow's Skull: Post-Soviet Warfare in the Southern Caucasus”, page 74 [https://books.google.am/books?id=gn6VTh0Iv_YC&pg=PA72&lpg=PA72&dq=Karintak&source=bl&ots=jV18USS_2H&sig=-Pc9iKWes4fHN41yWsQ0SvqmeO0&hl=en&sa=X&ved=0CEcQ6AEwBzhaahUKEwif8aqj8a_IAhVHVj4KHdZPDQA#v=onepage&q=Karintak&f=false]</ref>:
«Ազգ» թերթ. «[[Լեռնային Ղարաբաղ]]ի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 26-ին ազերի հրոսակները՝ թվով 250-300 հոգի, մինչև ատամները զինված, հարձակվել են [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղի վրա» <ref>«Ազգ» թերթ, 29.01.1992 [http://ankakhutyun.am/archives/117]</ref>։
Ըստ [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ի հուշերի՝ [[Քարին տակ]]ը, որտեղով անցնում էր [[Շուշի]]ից [[Ստեփանակերտ]] ճանապարհը, կարևոր դեր ուներ [[Ստեփանակերտ]]ի պաշտպանության գործում: Այն մատույցները, որտեղով տանկերի անցնելու վտանգ կար, ականապատված էին, իսկ գյուղում խրամատներ էին փորված: Գյուղի վրա գրոհումը հանձնարարված էր [[Ադրբեջան]]ի Հանրապետության՝ [[Շուշի]] եկած կանոնավոր գումարտակին: Գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ՝ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ<ref> Аркадий Тер-Тадевосян. «Анализ боевых действий в Арцахе (июль 1991- июль 1992 гг.)» [http://www.ararat-center.org/upload/files/Razm_&_Anvtang_17_ur.pdf] </ref>:
[[Թոմաս դե Վաալի]] «[[Սև այգի]]» գրքի համաձայն՝ դեպքի վայր ժամանած լուսանկարիչ Ջոն Ջոնսի տեսավ ձնապատ սարի լանջ, ամբողջովին ծածկված դիակներով: Ինքը՝ [[Տաջեդդին Մեհտիև]]ը, պնդում էր, որ [[Քարին տակ]]ի գործողության ժամանակ ադրբեջանական կողմն ընդամենը 17 հոգի կորուստ է ունեցել<ref> Де Ваал Томас “Черный сад. Армения и Азербайджан между миром и войной”
Глава 11. Август 1991 – май 1992 гг. Начало войны. Стр. 130-189</ref>:
Ինքնապաշտպանության մեկ այլ մասնակից՝ [[Արսեն Ավանեսյան]]ը, պատմում է, որ մինչև մարտը գյուղն ամբողջությամբ շրջապատված էր, և կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում: [[ադրբեջանցի]]ները մոտ 300 հոգի էին, հիմնականում, Բաքվից, իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները 80-ն էին: «Նրանք [[Շուշի]]ից ուղեկցողներ ունեին, որոնք գիտեին՝ որտեղից մտնել, ինչ անել, բայց նրանք մի քանիսն էին, իսկ մնացածը չգիտեին»<ref>Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут»». [http://nv.am/region/46203-2015-10-10-06-08-47]</ref>:
Չնայած, որ հակառակորդը մարդաքանակով և զենքի քանակով գերազանցում էր մի քանի անգամ, [[ադրբեջանցի]]ները պարտությունից հետո հերոսական [[Քարին տակ]]ը կոչեցին '''«Արյունոտ ձոր»''':
Այժմ պահեստազորի գնդապետ, իսկ 92-ի հունվարի 26-ին [[Խաչին սեռ]] պահակակետի պաշտպաններից մեկի` [[Շահեն Այդինյան]]ի խոսքերով, դպրոցական հեռադիտակով իրենք մի օր նկատեցին, որ մի խումբ [[ադրբեջանցի]]ներ հավաքվել էին ժայռի վրա և ձեռքերով ինչ-որ բաներ էին ցույց տալիս, բացատրում: «Հետագայում, վերլուծելով կատարվածը, եկել եմ այն եզրակացության, որ հարձակման պլանը ռազմական տեսակետից դասական տարբերակով նրանք մշակել էին շատ ճիշտ: Հակառակորդը զգալիորեն գերազանցում էր մեզ թվաքանակով, զինամթերքի առումով` նույնպես, յուրաքանչյուր [[ադրբեջանցի]] իր ուսին կրում էր զինվորական ուսապարկ, փամփուշտ, նորագույն զենք, որի մասին մենք միայն երազել կարող էինք»<ref> Վարդգես Բաղյան. «Քարից կարծր Քարին Տակ» Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ171</ref>:
Մարտի ժամանակ առաջին դիրքի- [[Խաչին սեռ]]ի շրջակայքում [[ադրբեջանցի]]ները թողնելով 30-ից ավելի զոհ, հետ քաշվեցին: Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն կրեցին, նրանք գրոհն ուժեղացրին երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ: [[Հայկին արտ]] կոչվող տեղամասից դեպի գյուղ էր շարժվում մոտ երեսուն մարդ` սպիտակ «մասխալաթներով»: Դա տեսնելով, գյուղացիները ոգևորվեցին՝ կարծելով, թե դա [[Շոշ]]ի Ագոյի ջոկատն է, քանի որ նրանք արդեն տեղյակ էին իրադրության մասին: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, [[Շոշ]]ի ջոկատը գյուղամերձ անտառներում հանդիպել էր պատնեշի: Հակառակորդը կանխատեսել էր, որ հարևան գյուղերից կարող են օգնության գալ, և նախօրոք զինված խմբեր էր ուղարկել այդ ուղղություններով: «Մասխալաթավորները», առանց որևէ դիմադրության հանդիպելու, ընդհուպ մոտեցան գյուղին, և հանկարծակի ու անկանոն կրակահերթ բացեցին գյուղացիների ուղղությամբ:
Ապա [[ադրբեջանցի]]ները զրահամեքենայի ուղեկցությամբ մտան երրորդ դիրք, սակայն զրահամեքենան պայթեց ականի վրա: Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցավ գյուղացիների հսկողության տակ: Արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության հասան [[Շոշ]]ի, [[Սղնախ]]ի, [[Ավետարանոց]]ի, [[Քռասնու]], [[Սզնեքի]], [[Կարմիր գյուղ]]ի և [[Աշոտ Բեկոր]]ի ջոկատները:
Այդ պահից սկսած, [[ադրբեջանցի]]ները սկսեցին նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտված էր:
Ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ այն ժամանակ 16-ամյա [[Երվանդ Աբրահամյան]]ը, հիշում է՝ ճակատամարտի ընթացքում [[ադրբեջանցի]]ներին միայն հաջողվեց ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը: Նրանք կրակ էին վառել և պարում էին դրա շուրջը, իրենց հաղթանակն էին տոնում: Նրանք կտրել էին իրենց ձեռքն ընկած գյուղի պաշտպաններից մեկի ականջը, հանել սիրտը և պարում էին շուրջը<ref>Новое время. 22. 10. 2015. «Село не должен покинуть даже грудной ребенок. Это было условием нашей общей борьбы...»[ http://nv.am/region/46456-2015-10-22-06-47-59]</ref>:
Հունվարի 26-ին զոհվեց 22 մարդ, վիրավորվեց` 17-ը, գյուղի ընդհանուր կորուստները [[1988]]-[[1994]] թթ.՝ 45 մարդ:
[[Վաղարշակ Առուշանյան]]ը և [[Ալյոշա Վարդանյան]]ը հետմահու պարգևատրվել են «[[Մարտական խաչ]]» առաջին աստիճանի շքանշանով, [[Հենրիխ Ամիրջանյան]]ը, [[Գարիկ Առաքելյան]]ը և [[Վագիֆ Պետրոսյան]]ը հետմահու պարգևատրվել են «[[Մարտական խաչ]]» երկրորդ աստիճանի շքանշանով: «[[Մարտական խաչ]]» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են նաև [[Արթուր Առաքելյան]]ը և [[Ալեքսանդր Աբրահամյան]]ը, ովքեր այսօր էլ ապրում են հայրենի գյուղում և շենացնում այն: Ավելի քան 90 քարինտակցիներ պարգևատրվել են «[[Շուշի]]ի ազատագրման համար», «[[Մարտական ծառայություն]]» և «[[Արիության համար]]» մեդալներով:
 
==Իրավիճակը մարտից հետո'==
Սկսվեց գյուղի շուրջօրյա ռմբակոծումը տարբեր տիպի զինատեսակներից` «[[Գրադ]]», Տ-72 տանկեր, ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 զրահամեքենաներ, 82 և 120 մմ ականանետներ, իսկ [[Շուշի]]ի կիրճի երկայնքով տեղադրված էին գնդացիրներ, ՌՊԳ-7 նռնականետեր և նշանառու հրացաններ<ref>Արթուր Առաքելյան. «Օր, որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ</ref>:
[[1992]]թ. փետրվարի 2-ին հակառակորդը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է օգտագործել: Միայն 103 թնդանոթային արկ է բաց թողել: Ավերվել են բազմաթիվ բնակարաններ:
[[1992]]թ. փետրվարի 8-ին հակառակորդը գյուղից տեղափոխել է 4 դիակ, փոխանակել պատանդների հետ:
[[1992]]թ. փետրվարի 19-ին գյուղացիները դուրս են եկել [[ՕՄՕՆ]]ականների դիակները թաղելու: Սակայն ընդամենը 3 դիակ են հուղարկավորել, հակառակորդը գնդացրային ուժեղ կրակ է բացել, որը տևել է ամբողջ օրը:
[[1992]]թ. փետրվարի 20-ին ևս 28 դիակ է հանձնվել հողին: 4 դիակ հանձնվել է հակառակորդին` լենինականցի պատանդներին ազատ արձակելու պայմանով: 11 դիակ տեղափոխվել է [[Ստեփանակերտ]]: Մինչ այդ [[ադրբեջանցի]]ները 32 դիակ, տանելով [[Շուշի]] և հողարկավորելով, իրենց ժողովրդին ներկայացրել են, թե իբր [[Քարին տակ]]ից [[Շուշի]]ի վրա հարձակում է եղել<ref>«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ</ref>:
Գյուղի ինքնապաշտպանական ուժերը ռադիոկապով ադրբեջանական կողմին առաջարկել են մի քանի օր դադարեցնել կրակը` գրոհայինների դիակները վերցնելու համար: «Ասացինք` լուսանկարներ ուղարկեք, կարողանանք դիակները գտնել, կփոխանակենք: Նկարները բերեցին, բայց դիակներն արդեն սևացած էին, մի քանիսին նմանեցրել ենք, տարել ենք աղբյուրի մոտ: Իրենք եկան, դրանց մեջ մեկը ռուս էր, էդ դին տարան, իսկ մնացածը թողեցին թափած: Ասացին` մեզ պետք չեն դրանք: Ստիպված հավաքել ենք դրանք, թաղել»,- ասում է [[Արթուր Առաքելյան]]ը<ref> Hetq.am. Նախկին հրամանատար. «Հիմա մեդալն իմաստ չունի»[http://hetq.am/arm/news/60538/nakhkin-hramanatar-hima-medaln-imast-chuni.html/]</ref>:
«Մենք զանգեցինք, ասացինք, որ իրենց դիակների հետևից գան, նրանց մեջ 18-20 տարեկան տղաներ էին, բայց նրանց հետևից չեկան: Մահացածների մոտից գտանք դեղատուփ, որտեղ ինչ-որ բան կար, հետագայում պարզեցինք, որ թմրանյութ էր»,- նշեց [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը<ref>Razm.info. «Քարինտակն ադրբեջանցիների համար դարձավ «Արյունոտ ձոր»[http://razm.info/2037]</ref>:
[[2007]] թվականին [[Ադրբեջան]]ում կոնֆերանսի ժամանակ որոշվեց միջազգային կազմակերպություններին հայցադիմում ուղարկել՝ «1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը [[Շուշի]]ի շրջանի [[Դաշալտի]] գյուղում ռազմական գործողության պատճառվ» [[ռազմագերի]]ների և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդրանքով<ref>«Голос Армении» (01.02.2007) [http://artsakhwebcombat.am/forum/showthread.php?t=248]</ref>:
[[Թոմաս դե Վաալ]]ի «[[Սև այգի]]» գրքի անգլերեն հրատարակության տիտղոսաթերթին պատկերվել է հայտնի ֆոտոլրագրող Ջոն Ջոնսի լուսանկարը<ref>«Fights between Armenians and Azeris»[http://www.corbisimages.com/stock-photo/rights-managed/0000273586-015/fights-between-armenians-and-azeris?popup=1]</ref>՝ [[Քարին տակ]]ի հայ մարտիկը [[1992]]թ. հունվարի 26-ի հարձակման հետևանքով մահացած «մասխալթով» [[ադրբեջանցի]] զինվորականների դիերի ֆոնին: Ավելի ուշ, ադրբեջանական քարոզչությունն այդ դիակները ներկայացրեց, որպես «[[Խոջալու]]ի խաղաղ բնակիչների սպանդ» <ref>Xocali.net. «Фото № 19. Каринтакская битва»[http://xocali.net/ru/n19.html]</ref>:
[[1992]] թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի դիտորդների պատվիրակությունն այցելել է [[Քարին տակ]] գյուղը<ref>«Երկիր», 18.02.1992 [http://ankakhutyun.am/archives/1392] </ref>:
 
==Հիշարժան պատմություններ==
[[Ադրբեջան]]ի [[ՕՄՕՆ]]ականներն առաջինը ներխուժել են '''Մարտին և էլմիրա Ամիրջանյանների''' տուն: Մարտինը, կինը և երեքամյա Մհերը տանն էին:
Գյուղ մտնելիս առաջինն այդ տունն է: Առավոտյան [[Մարտին Ամիրջանյան]]ը գնաց գոմ. այդտեղ էր նրա դիտակետը: Էլմիրան երեքամյա որդու հետ թաքնվել էր նկուղում: Գոմի ուղղությամբ ականանետից կրակեցին, պատը փլվեց, բայց Մարտինին ոչինչ չեղավ: Նա հարմար դիրքում էր: Պատմում է. «Տեսնում եմ՝ նրանք գալիս են, կրակեցի առաջինին, ընկավ, նրա հետևից երկրորդն է գալիս: Կրակում եմ, նա ընկնում է, հետո՝ երրորդը»: Կարծես թե, նրանք չէին հասկանում՝ ինչ է կատարվում, ուր են գնում, ինչ են անում: Թերևս, նրանք թմրադեղի ազդեցության տակ էին, այդպիսի տպավորություն էր»:
Նկուղը երկու մուտք ուներ, մեկը՝ գյուղի կողմից, մյուսը՝ գոմի, այսինքն՝ տանում էր դեպի այն կետը, որտեղից սկսվում էր գյուղը: Երբ Մարտինը վերադարձավ տուն փամփուշտների հետևից, տան հետևում գտնվող [[ադրբեջանցի]]ն գնաց մյուս մուտքի կողմը: Մարտինը հենց շեմին կրակեց առաջին տուն մտնողին: Զգույշ մոտեցավ նրան և վերցրեց ավտոմատը: Մյուս երկուսը, տեսնելով, որ առաջինն ընկավ, նահանջեցին և թաքնվեցին:
Ամուսինը Էլմիրային մեկնեց իր ավտոմատը և հրամայեց հսկել դեպի գյուղ տանող մուտքը, իսկ ինքը վերցրեց «ռազմավարային զենքը» և կանգնեց հակառակ ելքի մոտ: Հետո [[ադրբեջանցի]]ները հրկիզեցին տունն ու գնացին: Տունը մի քանի ժամ այրվում էր, մինչդեռ տանտերերը փակվել էին նկուղում<ref>Новое время. 13. 10. 2015. «Mуж сказал, что он не бросит дом...» [http://nv.am/region/46259-m-]</ref>:
«Արիության համար» մեդալով պարգևատրվածների թվում է նաև 9-րդ դասարանցի [[Նարինե Առաքելյան]]ը: [[Քարին տակ]]ի հերոսամարտի ժամանակ 16-ամյա աղջնակը հաց ու զինամթերք էր հասցնում գյուղի պաշտպաններին: Իսկ երբ օգնում էր երեխաներին տեղափոխել համեմատաբար ապահով տեղ, թշնամու գնդակը խոցեց նրան:
 
Մոր խոսքերով՝ Նարինեն կապավոր էր: Գիշերվա ժամը երկուսին քայլում էր ամբողջ շրջանով՝ գիշերային շապիկով, ոտաբոբիկ, որպեսզի [[ադրբեջանցի]]ների կողմից բռնվելու պարագայում ասեր, իբր երեխայի համար գնում է բժշկի հետևից: Մինչդեռ իրականում փամփուշտներ էր տանում դիրքեր: Հետո նա գործին կցեց նաև իր շանը՝ Չալոյին: Նրա պարանոցին երկտող կամ կապոց էր ամրացնում, իսկ շունը դա հասցնում էր կա՛մ գյուղ, կա՛մ այնտեղից դիրքեր<ref>«Քարին Տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105),1994 թ.</ref>:
Մարտի ժամանակ վիրավորված Ալբերտին և Ալյոշային համագյուղացի [[Արծվիկ Բաղդասարյան]]ը հանձն առավ «ժիգուլի» ավտոմեքենայով տեղափոխել [[Ստեփանակերտ]]: Ալբերտը նոր էր ամուսնացել Ադելա Աբրահամյանի հետ, և կինը պնդեց, որ ինքն էլ է մեկնում ամուսնու հետ: [[ադրբեջանցի]]ները ուղիղ նշանառությամբ խոցեցին մեքենան. մեքենան պայթեց, փրկվեց միայն վարորդը:
Գյուղի բնակիչ Արմիդա Աբրահամյանը պատմում է. «Երբ բոթ էր հասնում, որ ինչ-որ մեկի տղան զոհվել է, ոչ ոք չէր լացում, որովհետև ձայնը վերև կբարձրանար և լսելի կլիներ [[ադրբեջանցի]]ներին, ինչը կմատներ մեր գտնվելու վայրերը: Այդ պատճառով՝ մենք փորձում էինք հնարավորինս անձայն շարժվել: Մեր ընտանիքում ևս կորուստ կա: Այդ օրը մեր քույրն ու իր ամուսինը մահացան: Նորապսակներ էին: Ամուսինը շատ ծանր վիրավորվել էր, և նրան պետք է մեքենայով տեղափոխեին [[Ստեփանակերտ]], հակառակ պարագայում՝ չէր ապրի: Քույրս գնաց նրա հետ: Ճանապարհին [[Շուշի]]ից մեքենայի ուղղությամբ կրակել են, այն այրվել է, և նրանք երկուսն էլ մահացել են: Քույրս 22 տարեկան էր, ամուսինը՝ 27: Մեզ մոտից շատ լավ երևում էր [[Ստեփանակերտ]]ի ճանապարհը, և մենք տեսանք՝ ինչպես մեքենան պայթեց: Ատամներն ամուր սեղմած կանգնել ու լռում էինք, որովհետև մեր լացի ձայնով մենք վտանգի կենթարկեինք մնացածին» <ref>Новое время. 22. 10. 2015. «Село не должен покинуть даже грудной ребенок. Это было условием нашей общей борьбы...»[ http://nv.am/region/46456-2015-10-22-06-47-59]</ref>:
«Այսօր [[Ադրբեջան]]ը փորձում է [[Քարին տակ]]ի ոչնչացմանն ուղղված գործողությունները որակավորել որպես կրակային կետի ոչնչացում, որտեղից իբրև կրակում էին [[Շուշի]]ի ուղղությամբ: Սակայն [[Քարին տակ]]ից [[Շուշի]]ն գնդակոծելու համար պետք էր այնպիսի զինատեսակ ունենալ, որից հնարավոր կլիներ կրակ բացել գրեթե 90 աստիճանի տակ, որը գործնակնորեն հնարավոր չէ», - նշում է [[Արցախ]]ի ազգային անվտանգության նախկին ղեկավար Աշոտ Խաչատրյանը<ref>Кавказский Узел. «20 лет обороне Каринтака»[http://www.kavkaz-uzel.ru/blogs/485/posts/10475]</ref>:
 
==Գյուղի մասին==
1. «Քարից կարծր Քարին տակ» վավերագրական ֆիլմ
2. «Քարին տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105),1994 թ.
3. Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ.
 
==Մեջբերումներ==
«Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ հայկական այս գյուղն իսկական պատուհաս էր դարձել [[ադրբեջանցի]]ների համար»,- [[Քարին տակ]] գյուղի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը` հրամանատար Վաղարշակ Առուշանյանի որդին [[Քարին տակ]]ի հաղթական հերոսամարտի 20-րդ տարեդարձի առթիվ<ref>Գոհար Մարտիկյան. «Ապրելու բանաձևը (20-րդ դարի դյուցազնավեպի հերոսները)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ132</ref>:
«[[Քարին տակ]] գյուղի պաշտպանությունը, որն առաջին և վճռորոշ հաղթանակներից մեկն Է, հատուկ տեղ Է գրավում [[Արցախ]]ի ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Այդ ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատն ու անձնուրացությունը կարող են չեզոքացնել հակառորդի թվային գերազանցությունը և պարտության մատնել նրան»,- [[ԼՂՀ նախագահ]] [[Բակո Սահակյան]] <ref>Armenpress. 12. 01.2012. «Քարինկակի պաշտշանությունը դարձել է Ղարաբաղի պատմության փառավոր էջերից»[http://armenpress.am/arm/news/677128/qarintaki-pashtpanutyuny-dardzel-e-xarabaxi-patmutyan.html]</ref>:
«[[Քարին տակ]]ը բոլորին ցույց տվեց, որ կարելի Է հաղթել անհավանական պայմաններում՝ անելով, թվում Է թե, անհնարինը: [[Քարին տակ]]ը մեզ նաև փառավոր հաղթանակի բերեց [[Շուշի]]ում»,-ասել Է Հայ առաքելական եկեղեցու [[Արցախ]]ի թեմի առաջնորդ ppՊարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան]]ը՝ ելույթ ունենալով անցյալ տարի կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ<ref>Armenpress. 12. 01.2012. «Քարինկակի պաշտշանությունը դարձել է Ղարաբաղի պատմության փառավոր էջերից»[http://armenpress.am/arm/news/677128/qarintaki-pashtpanutyuny-dardzel-e-xarabaxi-patmutyan.html]</ref>:
 
Քարինտակի ինքնապաշտպանության ժամանակ զոհվել է 20 [[ազատամարտիկ]]։
 
{{ՂԱՊ}}
 
[[Կատեգորիա:Արցախյան պատերազմի ռազմական գործողություններ]]