«Դեկորատիվ-կիրառական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 12.
*ըստ նյութի (մետաղ, փայտ, խեցի),
*ըստ կատարման տեխնիկայի (փորագրում, ասեղնագործում, ձուլում, դաջում, դրվագում)։
Այդ դասակարգումը պայմանավորված է դեկորատիվ-կիրառական արվեստի կառուցվածքային տեխնոլոգիական Էությամբ և արտադրությաև հետ անմիջական կապով։ Գործնական և գեղարվեստական խնդիրները լուծելով համատեղ, ինչպես և ճարտարապետությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը պատկանում է և՛ նյութական, և՛ հոգևոր արժեքների ստեղծման ոլորտին։ Նրա ստեղծագործությունները սերտ կապված են տվյալ դարաշրջանի նյութական [[մշակույթ]]ին, կենցաղին, տեղական Էթնիկ, ազգային, ինչպես և սոցիալական ու դասակարգային առանձնահատկություններին։ Լինելով նյութ, միջավայրի բաղկացուցիչ
Դեկորատիվ-կիրառական արվեստը սկիզբ է առել մարդկային հասարակության վաղ շրջանում և դարերի ընթացքում եղել գեղարվեստական ստեղծագործության հիմնական բնագավառներից մեկը։ [[Կերպարվեստ]]ի մյուս տեսակների նման այն կրել է գեղարվեստական տարբեր ոճերի, ուղղությունների ազդեցությունը։ 19-րդ դարի 2-րդ կեսի Էկլեկտիզմի միտումները աղքատացրել են նաև Դեկորատիվ-կիրառական արվեստը։ Իշխող անճաշակությանն ու զանգվածային մեքենայական արտադրության դիմազրկող ներգործությանը արվեստագետները հակադրել են արհեստավորական կամ գործարանային եղանակով պատրաստված եզակի առարկաներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դեկորատիվ-կիրառական արվեստը զարգացավ գաղափարական և գեղագիտական նոր հիմքերով։ ԽՍՀՄ-ում բանվորական բնակարանների, հանրակացարանների, ակումբների, ճաշարանների կոմպլեքսային հարդարանքի, աշխատանքային տեղամասի ռացիոնալ սարքավորման և այլ խնդիրներ ստեղծագործական որոնումների հնարավորություն ընձեռեցին կոնստրուկտիվիստների, Գերմանիայում և այլ երկրներում ֆունկցիոնալիստների համար, որ և շատ բանով նպաստեց դիզայնի ի հայտ գալուն։ [[ԽՍՀՄ]]-ում վերածնվեցին ժողովրդական արհեստները։ Դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետները օգտվեցին ազգային հարուստ ավանդույթներից։ ԽՍՀՄ-ում ֆաբրիկային եղանակով արտադրվող առօրյա կենցաղային իրերի ֆունկցիոնալ և գեղարվեստական արտահայտչամիջոցների ու դեկորի որոնումներին զուգընթաց արվեստագետները զբաղված են նաև եզակի գործերի ստեղծմամբ։
|