«Դեկորատիվ-կիրառական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
*ըստ նյութի (մետաղ, փայտ, խեցի),
*ըստ կատարման տեխնիկայի (փորագրում, ասեղնագործում, ձուլում, դաջում, դրվագում)։
Այդ դասակարգումը պայմանավորված է դեկորատիվ-կիրառական արվեստի կառուցվածքային տեխնոլոգիական Էությամբ և արտադրությաև հետ անմիջական կապով։ Գործնական և գեղարվեստական խնդիրները լուծելով համատեղ, ինչպես և ճարտարապետությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը պատկանում է և՛ նյութական, և՛ հոգևոր արժեքների ստեղծման ոլորտին։ Նրա ստեղծագործությունները սերտ կապված են տվյալ դարաշրջանի նյութական [[մշակույթ]]ին, կենցաղին, տեղական Էթնիկ, ազգային, ինչպես և սոցիալական ու դասակարգային առանձնահատկություններին։ Լինելով նյութ, միջավայրի բաղկացուցիչ մասը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի գործերն իրենց գեղագիտական արժանիքներով, կերպարային կառուցվածքով ու բնույթով ներազդում են մարդու հոգեվիճակի վրա, ընկալվում ճարտարապետական տարածական միջավայրի, շրջակա առարկաների ու դրանց համալիրների (սպասք, կահույք, տարազ, ոսկերչական իրեր) փոխադարձ կապով։ Առարկայի արխիտեկտոնիկան, որը պայմանավորված է նրա կիրառման բնույթով, նյութի կոնստրուկտիվ հնարավորություններով ու պլաստիկ հատկություններով, հաճախ հիմնական դեր է խաղում հորինվածքում։ Երբեմն դեկորատիվ-կիրառական արվեստում նյութի գեղեցկությունը, համամասնությունը, ռիթմական կառուցվածքը ստեղծագործության հուզական կերպարային բովանդակության մարմնավորման եզակի միջոցներ են (օրինակ, մետաղյա, խեցեղեն կամ ապակե իրերը, որոնք նկարազարդ չեն)։ Իրի դեկորը (զարդը) նույնպես Էականէական դեր է խաղումունի կերպարային կառուցվածքում։ Շատ հաճախ [[դեկոր]]ի շնորհիվ կենցաղային իրը դառնում է դեկորատիվ-կիրառական արվեստի գործ։ Դեկորատիվ-կիրառական արվեստի դեկոր ստեղծելու համար օգտագործվում են զարդապատկերը և կերպարվեստի զանազան տարրեր (քանդակ, գեղանկար, երբեմն՝ գրաֆիկա)։ Կերպարվեստի միջոցները և զարդապատկերը Դեկորատիվ-կիրառական արվեստում ոչ միայն ծառայում են դեկոր ստեղծելուն, այլև երբեմն ներթափանցում են առարկայի ձևի մեջ (կենդանիների թաթերի, գլուխների, արմավիկների, խոյօղերի ևն տեսքով կահույքի մանրամասներ, պտուղի, թռչնի, կենդանու, մարդու ֆիգուրներից անոթներ)։ Իրի գեղարվեստական և կիրառական ֆունկցիաների միասնության, ձևի և դեկորի փոխներթափանցման մեջ ի հայտ է գալիս Դեկորատիվ-կիրառական արվեստի սինթետիկ բնույթը։
Դեկորատիվ-կիրառական արվեստը սկիզբ է առել մարդկային հասարակության վաղ շրջանում և դարերի ընթացքում եղել գեղարվեստական ստեղծագործության հիմնական բնագավառներից մեկը։ [[Կերպարվեստ]]ի մյուս տեսակների նման այն կրել է գեղարվեստական տարբեր ոճերի, ուղղությունների ազդեցությունը։ 19-րդ դարի 2-րդ կեսի Էկլեկտիզմի միտումները աղքատացրել են նաև Դեկորատիվ-կիրառական արվեստը։ Իշխող անճաշակությանն ու զանգվածային մեքենայական արտադրության դիմազրկող ներգործությանը արվեստագետները հակադրել են արհեստավորական կամ գործարանային եղանակով պատրաստված եզակի առարկաներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դեկորատիվ-կիրառական արվեստը զարգացավ գաղափարական և գեղագիտական նոր հիմքերով։ ԽՍՀՄ-ում բանվորական բնակարանների, հանրակացարանների, ակումբների, ճաշարանների կոմպլեքսային հարդարանքի, աշխատանքային տեղամասի ռացիոնալ սարքավորման և այլ խնդիրներ ստեղծագործական որոնումների հնարավորություն ընձեռեցին կոնստրուկտիվիստների, Գերմանիայում և այլ երկրներում ֆունկցիոնալիստների համար, որ և շատ բանով նպաստեց դիզայնի ի հայտ գալուն։ [[ԽՍՀՄ]]-ում վերածնվեցին ժողովրդական արհեստները։ Դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետները օգտվեցին ազգային հարուստ ավանդույթներից։ ԽՍՀՄ-ում ֆաբրիկային եղանակով արտադրվող առօրյա կենցաղային իրերի ֆունկցիոնալ և գեղարվեստական արտահայտչամիջոցների ու դեկորի որոնումներին զուգընթաց արվեստագետները զբաղված են նաև եզակի գործերի ստեղծմամբ։