«Դեկորատիվ-կիրառական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում։ Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը։ Մ. թ. ա. II հազարամյակում [[Չինաստան]]ում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-[[III դար]]երում՝ բարձրորակ մետաքսե գործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը։ Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտափորագրությունը և այլն։
Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև հայ վարպետները։ Կարի, [[Ոսկերչություն|ոսկերչության]], դրվագման, [[Խեցեգործություն|խեցեգործության]] և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից։ Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն [[Դվին]]ում, [[Անի]]ում, [[Արծն]]ում, [[Վասպուրական]]ում, [[Արցախ]]ում, [[Ախալցխա]]յում, այլև [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ում, [[Լվով]]ում, [[Թիֆլիս]]ում, [[Նոր Ջուղա]]յում, [[Նուխի]]ում, [[Շամախի]]ում և այլուր։ Վաղ միջնադարից մինչև [[XIX դար]]ը պատրաստվել են թանկարժեք մետաղներով, քարերով զարդարված, դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր։ Միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները։ IX–XIII դարերում Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե, մետաքսե ինքնատիպ գործվածքներ։ [[Ֆրանսիա]]յում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը [[1677]] թվականին [[Մարսել]]ում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր [[Եվրոպա]]յում, իսկ [[1699]] թվականին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել [[Սպահան]]ի հայ վարպետներին։ XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1109 Դեկորատիվ և դեկորատիվ կիրառական արվեստ, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II]</ref>։
մետաքսե ինքնատիպ գործվածքներ։ [[Ֆրանսիա]]յում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը [[1677]] թվականին [[Մարսել]]ում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր [[Եվրոպա]]յում, իսկ [[1699]] թվականին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել [[Սպահան]]ի հայ վարպետներին։ XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1109 Դեկորատիվ և դեկորատիվ կիրառական արվեստ, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II]</ref>։
 
== Դասակարգում ==