193 411
edits
(հեռացվել է Կատեգորիա:Հայեր ՀոթՔաթ գործիքով) |
No edit summary |
||
[[Պատկեր:Madatov.jpg|մինի|rigth|200px|Վալերիան Մադաթով]]
'''Վալերիան Մադաթով''' ('''Ռոստոմ Գրիգորի Մադաթյան''') ([[1782]], գ. Ավետարանոց (այժմ՝ գ. Չանախչի, ԼՂՀ Ասկերանի շրջանում) - [[1829]], Շումլա, Բուլղարիա), ռուսական բանակի հայազգի զորավար, [[գեներալ-լեյտենանտ]] (29 սեպտեմբերի, 1826)։
1799 թվականին Պետերբուրգում ընդունվել է Պրեոբրաժենսկի գունդ, որպես պրապորշչիկ, ապա տեղափոխվել Պավլովյան գրենադերյան, Մենգրելյան հետևակային գնդերը: Մասնակցել է 1806-12 թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)|ռուս-թուրքական պատերազմի]]ն, աչքի ընկել Բատինի ճակատամարտում (1810): 1812 թվականի [[Հայրենական պատերազմ]]ում հղել է հեծյալ ջոկատների հրամանատար: Պարգևատրվել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով և ստացել գնդապետի կոչում: Լայպցիգի ճակատամարտում (1813, հոկտեմբեր 16-19) ծանր վիրավորվել է: Ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
1816 թվականին Մադաթովը նշանակվել է Ղարաբաղում տեղավորված ռուսական զորքերի հրամանատար, իսկ 1817 թվականից՝ Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների օկրուգային պետ: Մասնակցել է Դաղստանի լեռնականների դեմ մղած կռիվներին և 1826-1828 թվականների [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|ռուս-պարսկական պատերազմին]]: Մադաթովի հրամանատարությամբ գործող փոքրաթիվ ջոկատը (2000 զինվոր) 1826 թվականի սեպտեմբեր 3-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ տարավ պարսկական 10-հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցեց սեպտեմբեր 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտին: Նրա զորքերը 1826 թվականի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրեցին պարսկական նվաճողներից: 1828-29 թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|ռուս-թուրքական պատերազմի]] ժամանակ Մադաթովը կռվել է Դանուբյան բանակում: Նրա հեծյալ դիվիզիան փայլուն հաղթանակ տարավ բուլղարական Շումլա բերդի մոտ, գրավեց Իսակչեյ և Գիրսով ամրոցները: Այստեղ Մադաթովը հիվանդացավ ու վախճանվեց: Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգ]] և ամփոփվեց Ալեքսանդր Նևսկու վանքում:
== Գրականություն ==
* Կյանք գեներալ-լեյտենանտ Մատաթովին, Շուշի, 1870:
* Երիցյան Ա., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ., 1894:
* Թերզիբաշյան Վ., Գեներալ-մայոր Վ. Գ. Մադաթով, Ե., 1942:
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Մադաթով, Վալերիան}}
[[Կատեգորիա:1782 ծնունդներ|Մադաթով, Վալերիան]]
|