«Միխայիլ Դուդին»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
 
'''Միխայիլ Ալեքսանդրովիչ Դուդին''' ({{Հուլյան տոմար|նոյեմբերի 7}} ([[նոյեմբերի 20]]), [[1916]] թվական, գյուղ Կլևնևո ([[Իվանովոյի մարզ]]) - [[դեկտեմբերի 31]], [[1993]], [[Սանկտ Պետերբուրգ]]), ռուս խորհրդային բանաստեղծ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս ([[1977]] թվական)։ ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի 9-րդ գումարման դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ [[1951]] թվականից, տպագրվում է 1934 թվականից։ [[1939]]-[[1945]] թվականներին ծառայել է բանակում։ [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի տարիներին աշխատել է ռազմաճակատային թերթերում։ Հրատարակել է «Տափաշիշ» ([[1943]] թվական), «Գվարդիայի ուղին» ([[1944]] թվական) ժողովածուները։ Դուդինը գրել է առավելապես աշխատանքի, խաղաղության թեմաներով՝ «Համարեք ինձ կոմունիստ» ([[1950]] թվական), «Ցպահանջ» (1963 թվական) և այլն։ Նրա պոեզիան հնչեղ է, հրապարակախոսական։ Դուդինը հանդես է եկել նաև որպես արձակագիր ու թարգմանիչ։ Հայ գրականության պրոպագանդման բնագավառում բազմամյա աշխատանքի համար նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում ([[1975]] թվական)։
 
{{ՀՍՀ}}