«Վրաց մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
642 թվականին [[Նեհավենդի ճակատամարտ]]ում արաբական զորքերը պարտության են մատնում պարսիկներին, և [[Սասանյան Պարսկաստան]]ը կործանվում է։ Վրաստանի կառավարումը ժամանակավորապես անցնում է [[Վրաց իշխանություն|Վրաց իշխանին]]՝ Բյուզանդիայի վերահսկողության ներքո։ Արաբական արշավանքների արդյունքում ստեղծվում է [[Տփղիսի ամիրայություն]]ը՝ [[Արմինիա կուսակալություն|Արմինիա կուսակալության]] կազմում<ref>[http://www.gumer.info/bibliotek_Buks/History/Vachn/05.php Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Грузия в VII-VIII веках]</ref>։
 
== Մարզպանության հիմնադրում ==
== 5-րդ դար ==
Մարզպանական Վրաստանը, ի տարբերություն [[Հայկական մարզպանություն|Հայկական մարզպանության]], ձևական կառույց էր։ Եթե 428 թվականին [[Մեծ Հայք]]ում գահընկեց էր արվել վերջին թագավոր [[Արտաշես Դ]]-ն (423-428), և դրանով ավարտվում է [[Արշակունիների թագավորություն]]ը <ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/159/163 Վռամշապուհի գահակալությունը: Հայոց թագավորության թուլացումն ու անկումը]</ref>, ապա [[Վիրք]]ում դեռ շարունակում էին կառավարել թագավորները։ Այն արտոնյալ կարգավիճակով ինքնավար վարչաքաղաքական միավոր էր, որտեղ պահպանվել էին վրացի ազնվականության հոգևորականության ավանդական իրավունքներն ու արտոնությունները, պաշտոնակալությունները, զորաբանակը, հարկային համակարգը և այլն։
 
Վրաց մարզպանությունը ի տարբերություն Վիրքի՝ ունեցել էր նաև տարածքային աճ՝ նրան բռնակցվել էր [[Մեծ Հայք]]ի նահանգներից [[Գուգարք]]ը։ [[440]]-ական թվականներից Պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Վրաստանի, Հայաստանի ու [[Աղվանից մարզպանություն|Աղվանքի]] պետական ինքնավարությունը վերացնելու և դրանք պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Քրիստոնեադավան այդ երկրները պետք էր վերջնականապես կտրել [[Բյուզանդական կայսրություն]]ից։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր տարածել [[զրադաշտականություն]]ը<ref>[http://www.gumer.info/bibliotek_Buks/History/Vachn/04.php Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Грузия в V веке]</ref>։
 
=== Վարդանանց պատերազմ (450-451) ===
{{Հիմնական հոդված|Վարդանանց պատերազմ}}
Զրադաշտականություն տարածելու նպատակով պարսից արքունիքը քայլ առ քայլ ծրագիր է մշակում։ Նախ՝ [[447]] թվականին, «աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացնում է գանձվող հարկերը, սահմանափակում հոգևորականների իրավունքները։
Տող 66.
Շուշանիկ իշխանուհու վարքը և այս իրադարձությունները տեղ են գտել վրացական բանահյության ստեղծագործություններից մեկում՝ [[Շուշանիկի վարք]] կամ «Սուրբ Շուշանիկ թագուհու նահատակությունը» ({{lang-ka|წამებაჲ წმიდისა შუშანიკისი დედოფლისაჲ}}, ''ծամեբայ ծմիդիսա շուշանիկիսի դեդոփլիսայ'')։
 
=== Վահանանց պատերազմ (450-451) ===
{{Հիմնական հոդված|Վահանանց պատերազմ}}
Վարդանանց պատերազմը որոշ ժամանակ կասեցրեց վրաց արքունիքի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Երեք տասնամյակ անց պարսից շահ [[Պերոզ]]ը հայերին, վրացիներին ու աղվաններին կրոնափոխ անելու առաջարկով է հանդես գալիս։ Երեք ժողովուրդների ազնվական ու հոգևոր վերնախավը հրաժարվում է և ապստամբություն է բարձրացնում։