«Բարձրագույն կրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 6.
'''Բարձրագույն''', '''միջնակարգից հետո''', '''բարձրագույն մասնագիտական''', կամ '''երրորդ մակարդակի կրթություն''' [[ուսուցման]] այն փուլին, որ տեղի է ունենում [[համալսարան]]ներում, [[ակադեմիա]]ներում, [[քոլեջ]]ներում, [[սեմինարիա]]ներում, և [[տեխնոլոգիական ինստիտուտներ]]ում։ Բարձրագույն [[կրթություն]]ը ներառում է նաև կոլեգիալ մակարդակի ինստիտուտներ, այնպիսիք, ինչպիսին [[մասնագիտական դպրոցներ]], առևտրի դպրոցներ, և կարիերայի քոլեջներ, որը պարգևում է [[ակադեմիական աստիճան]]ներ կամ [[մասնագիտական սերտիֆիկատ]]ներ։
 
Բարձրագույն կրթությունը համակարգված [[գիտելիք]]ների և գործնական հմտությունների ամբողջություն, որ հնարավորություն է տալիս տեսական ու գործնական խնդիրներ լուծելու ըստ մասնագիտական պատրաստության՝ օգտագործելով և ստեղծագործաբար զարգացնելով ժամանակակից [[Գիտություն|գիտության]], տեխնիկայի և մշակույթի նվաճումները։ «բարձրագույն կրթություն» տերմինի տակ հասկացվում է նաև տնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը տարբեր տիպի բարձրագույն դպրոցներում, ուր ընդունվում են միջնակարգ հանրակրթական կամ մասնագիտական դպրոցների շրջանավարտները։
 
== Պատմություն==
=== Բարձրագույն կրթությունը Հին աշխարհում ===
Հին աշխարհում ([[Չինաստան]], [[Եգիպտոս]], [[Բաբելոն]], [[Ասորեստան]] և այլն) մ․ թ․ ա․ եղել են տարբեր մակարդակի դպրոցներ։ Դեռևս 5000-5500 տարի առաջ [[շումեր]]ները [[Երկրաչափություն|երկրաչափական]] խնդիրների ժողովածուներ են կազմել։ Բարձր աստիճանի դպրոցներում ուսումնասիրել են փիլիսոփաների և քերթողների ստեղծագործությունները, ներառյալ տեղեկություններ բնության օրենքների, երկնային լուսատուների, [[հանք]]երի, բույսերի, կենդանիների ևն մասին։ [[Պլատոն]]ը ազնվական երիտասարդության համար իր առաջադրած եռաստիճան կրթության համակարգի բարձր աստիճանը՝ երրորդը, հատկացրել է նրանց, ովքեր հակում ունեն դեպի վերացական [[մտածողություն]]ը, դեպի առարկայի ուսումնասիրումը ոչ թե նրա կիրառական նշանակությամբ, այլ փիլիսոփայական-տեսական առումով։ Ավարտելով այդ աստիճանը (30 տարեկանում)՝ փիլիսոփայության մեջ բացառիկ օժտված սաները շարունակում էին կրթությունը մինչև 35 տարեկանը և պատրաստվում դառնալու պետության ղեկավար գործիչ։ [[Արիստոտել]]ը գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու զարգացումը ըստ նրա բնական ընդունակությունների իրագործվում է դաստիարակության (ֆիզիկական, բարոյական և մտավոր՝ միասնաբար) երեք աստիճանով, որոնցից վերջինը բարձր մակարդակի դպրոցն է։ [[Հելլենիզմ]]ի դարաշրջանում [[Ալեքսանդրիա]]յում ստեղծվեցին բարձր տիպի դպրոցներ, որտեղ գիտությունների տարբերակմամբ փիլիսոփայությունը, բանասիրությունը, մաթեմատիկան ուսում նասիրվում էին առանձին-առանձին։
=== Բարձրագույն կրթությունը միջնադարում ===
Կրթության բաժանումը աստիճանների պահպանվել է մինչև մեր օրերը։ Գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմամբ փոփոխվել են նրանց անվանումները, հանդես են եկել միջանկյալ աստիճաններ, յուրաքանչյուր աստիճանում ընդլայնվել է կրթության բովանդակությունը և աննդմեջ բարձրացել գիտական մակարդակը։ Սակայն ժամանակակից իմաստով բարձրագույն կրթության մասին պատկերացումն սկսել է ձևավորվել միայն [[միջնադար]]ում։ XI-XII դդ․ երևան եկան աշխարհիկ բարձրագույն դպրոցներ, որտեղ ուսուցումն ու գիտական աշխատանքը օրգանապես միահյուսվում էին միասնական ուսումնական պրոցեսում, որի հիմքում դրվում էին ոչ միայն տեսական հետազոտությունները, այլև զննումը, գիտափորձը (առաջին բժշկական աշխարհիկ դպրոցը Իտալիայում՝ Սալերնո, XI դ․)։ XII-XIII դարերի Եվրոպայի տարբեր երկրներում ([[Իտալիա]], [[Իսպանիա]], [[Ֆրանսիա]], [[Անգլիա]]) առաջացան [[համալսարան]]ներ։ Միջնադարյան համալսարաններն ունեին աստվածաբանական, բժշկական, իրավաբանական ֆակուլտետներ, ուր ուսման տևողությունը 5-6 տարի էր։
 
Ժամանակին մեծ դեր են խաղացել Հայկական բարձրավանդակում V-VII, IX-XIII դարերի գիտական ու կրթական կենտրոնները, վրացական կոլխիդական հռետորական դպրոցը (V դ․), ինչպես նաև XI-XII դարերում ստեղծված ակադեմիաները (Թելատի, Իկալտոյի)։ 1632 թվականին բացվեց ռուս-ուկրաինական առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Կիև-Մոգիլյովյան ակադեմիան։ [[1687]] թվականին [[Մոսկվա]]յում կազմակերպվեց Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան։
 
Միջնադարյան բարձրագույն կրթությունը ենթարկված էր սխոլաստիկային և նպատակ ուներ հիմնավորել աստվածաբանական դոգմաները ու պրոպագանդել կրոնը։ Բարձրագույն կրթություն եկեղեցու ազդեցությունից ազատագրելուն նպաստեցին Վերածննդի դարաշրջանի գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, մեխանիկայի, աստղագիտության բնագավառներում ([[Լեոնարդո դա Վինչի]], [[Նիկոլայ Կոպեռնիկոս]], [[Յոհան Կեպլեր]], [[Գալիլեո Գալիլեյ]], [[Ռենե Դեկարտ]], [[Իսահակ Նյուտոն]], [[Գոթֆրիդ Լայբնից]])։ Մեծ հումանիստներ Վիտորինո դա Ֆելտրեն, [[Էրազմ Ռոտերդամցի]]ն, [[Ֆրանսուա Ռաբլե]]ն, [[Միշել դը Մոնտեն]]ը և ուրիշներ հանդես եկան ընդդեմ կաթոլիկ հոգևորականության՝ դաստիարակության և ուսուցման մենաշնորհի, ընդդեմ սխոլաստիկ կրթության, մշակեցին ուսուցման նոր մեթոդներ՝ հիմնված ինքնուրույն մտածողության, հիշողության, ունակությունների զարգացման, բնության օրենքների ուսումնասիրման սկզբունքների վրա։ Միաժամանակ շարունակվում էր գիտությունների տարբերակումը։ Գիտության զարգացման, գիտելիքների տարածման համար մեծ նշանակություն ունեցավ տպագրության գյո տը (XV դ․)։ Համալսարաններում սկսեց կատարելագործվել մանկավարժական պրոցեսը, ընդհանրացվել և ներդրվել գիտական փորձը։ XVII դ․ ձևավորվեցին գիտական լաբորատորիաներ, հռչակվեց գիտական հետազոտությունների և դասավանդման ազատության սկզբունքը՝ առաջավոր գիտնականներին հնարավորություն տալով հեռանալ սխոլաստիկայից, կազմակերպվեցին առաջին պետական ակադեմիաները (Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում), լույս ընծայվեցին գիտական հանդեսներ։ 1725 թվականին Պետերբուրգում հիմնադրվեց գիտությունների ակադեմիա և նրան կից՝ Ակադեմիական համալսարան ու գիմնազիա։
== Բարձրագույն կրթությունը Հայաստանում ==
[[Պատկեր:Commentary to David's psalms - portrait of Grigor Tatevatsi 1449.jpg|մինի|Գրիգոր Տաթևացի (1449 թ. ձեռագրից)]]
Միջնադարյան Հայաստանում գործել են մի շարք բարձր տիպի դպրոցներ, որոնք կոչվել են նաև վարդապետարան, ուսումնարան, վարժարան, ճեմարան, համալսարան։ Դրանք մեծ մասամբ կենտրոնացած էին խոշոր վանքերում, ունեին հոգևոր, մասամբ նաև՝ աշխարհիկ բնույթ։ Եկեղեցական գործիչներից բացի պատրաստում էին մանկավարժներ, գիտության, գրականության, արվեստի բնագավառի մասնագետներ՝ մատենագիրներ, իմաստասերներ, ճարտասաններ, քերականներ, մաթեմատիկոսներ, տոմարագետներ, գրիչներ, ծաղկողներ։ Բարձր տիպի դպրոցները մասնագիտացված էին․ Վաղարշապատի դպրոցում (V դ․) գերակշիռ տեղ են գրավել մանկավարժությունը, թարգմանությունը, աստվածաբանությունը, Սյունյաց դպրոցում (V-IX դդ․)՝ բնական և մաթեմատիկական գիտությունները, Հաղպատի դպրոցում (X-XV դդ․)՝ գրչությունն ու մանրանկարչությունը, [[Տաթևի համալսարան]]ում (IX-XV դդ․)՝ բնական ու համարողական գիտությունները, գրչությունն ու մանրանկարչությունը, Սանահինի համալսարանում (X-XIII դդ․)՝ գրչությունը, Անիի դպրոցում (XI-XIII դդ․)՝ լեզուն, իմաստասիրությունն ու ճշգրիտ գիտությունները, [[Գլաձորի համալսարան]]ում (XIII-XIV դդ․)՝ իմաստասիրությունը, ճշգրիտ գիտությունները, արվեստը, Մեծոփա վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը, Ավագ վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը։ Դասավանդել են անվանի գիտնականներ ու մանկավարժներ՝ Մաթուսաղան, Ստեփանոս Սյունեցին (Սյունյաց դպրոց), Հովհաննես Սարկավագը (Հաղպատ, Անի), Հովհաննես գիտնականը, [[Անանիա Սանահնեցի]]ն, [[Գրիգոր Մագիստրոս]]ը, [[Գրիգոր Տուտեորդի]]ն (Սանահին), [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, Դավիթը, Տիրատուրը ([[Գլաձոր]]), [[Հովհաննես Որոտնեցի]]ն, [[Գրիգոր Տաթևացի]]ն, [[Առաքել Սյունեցի]]ն (Տաթև), [[Մովսես Երզնկացի]]ն, [[Կիրակոս Երզնկացի]]ն, Հակոբ Ղրիմեցին, [[Հովհաննես Համշենցի]]ն (Ավագ վանք) և այլն, որոնք դպրոց մտցրեցին աշխարհիկ գիտությունները։ Բարձր տիպի դպրոցներում դասավանդվում էին՝ իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, երաժշտություն, նկարչություն, գրչության արվեստ, Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի և անտիկ աշխարհի այլ հեղինակների ուսմունքները, ուսումնասիրում էին հայ գիտնականների, հատկապես փիլիսոփաներ՝ [[Դավիթ Անհաղթ]]ի և [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացու]] գրքերը։ Իմաստասիրական, բնական ու մաթեմատիկական գիտությունների տարածման, դպրոցներում այդ գիտությունների ուսուցման, նոր մեթոդների կիրառման ու զարգացման գործում բացառիկ դեր են խաղացել՝ [[Անանիա Շիրակացի]]ն, Գրիգոր Մագիստրոսը, [[Հովհաննես Սարկավագ]]ը, [[Հովհաննես Որոտնեցի]]ն, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։ Միջնադարյան հայկական բարձր տիպի դպրոցները ունեին մատենադարաններ, գրատներ, գիշերօթիկ հարմարություններ։ Գլաձորի, Տաթևի համալսարանների, Մեծոփա վանքի դպրոցի շրջանավարտները հանդես էին գալիս գրավոր շարադրություններով, ատենախոսություններով, հրապարակային պաշտպանությամբ ստանում էին զանազան կոչումներ (տես Գիտական կոչում)։ XVI-XIX դարերում բարձր տիպի դպրոցներ են գործել՝ Բաղեշում, [[Լիմ]]ում, Մեծ Անապատում, Կաբինում, Արմաշում, [[Սյունիք]]ում, Երևանում, Վաղարշապատում և այլ վայրերում։ XIX դ․ պարսկական լծից ազատագրվելուց և Ռուսաստանին միանալուց հետո Արևելյան Հայաստանում բարենպաստ պայման ներ ստեղծվեցին տնտեսական, մշակու թային կյանքի առաջադիմության համար։ Բացվեցին բազմաթիվ դպրոցներ Անդրկովկասում՝ Թիֆլիսում, Երևանում, Շուշիում, Էջմիածնում և այլուր։ Հայ ժողովրդի կրթության, մշակույթի զարգացմանը մեծ ծառայություն մատուցեցին հատկապես Մոսկվայի Լագարյան ճեմարանը (1815), Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ը (1824) և Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ը (1874)։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կրթության փուլեր]]
[[Կատեգորիա:Բարձրագույն կրթություն]]