«Վրաց մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 57.
 
Վրաց մարզպանությունը ի տարբերություն Վիրքի՝ ունեցել էր նաև տարածքային աճ՝ նրան բռնակցվել էր [[Մեծ Հայք]]ի նահանգներից [[Գուգարք]]ը։ [[440]]-ական թվականներից Պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Վրաստանի, Հայաստանի ու [[Աղվանից մարզպանություն|Աղվանքի]] պետական ինքնավարությունը վերացնելու և դրանք պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Քրիստոնեադավան այդ երկրները պետք էր վերջնականապես կտրել [[Բյուզանդական կայսրություն]]ից։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր տարածել [[զրադաշտականություն]]ը<ref>[http://www.gumer.info/bibliotek_Buks/History/Vachn/04.php Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Грузия в V веке]</ref>։
 
=== Վարդանանց պատերազմ (450-451) ===
{{Հիմնական հոդված|Վարդանանց պատերազմ}}
Զրադաշտականություն տարածելու նպատակով պարսից արքունիքը քայլ առ քայլ ծրագիր է մշակում։ Նախ՝ [[447]] թվականին, «աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացնում է գանձվող հարկերը, սահմանափակում հոգևորականների իրավունքները։
[[Պատկեր:Վարդան Մամիկոնյան,.jpg|մինի|ձախից|[[Վարդան Մամիկոնյան]]]]
Երկու տարի անց՝ [[449]] թվականին, [[Հազկերտ II]]-ը հատուկ հրովարտակով պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Ինչպես հայ նախարարները, այնպես էլ վրաց և աղվանից վերնախավը դեմ է արտահայտվում հրովարտակին։ Արդյունքում տեղի է ունենում [[Վարդանանց պատերազմ]]ը, և 451 թվականի [[Ավարայրի ճակատամարտ]]ում հայերից բացի մասնակցություն են ունենում նաև վրաց և աղվանից արքաների զորաբանակները։
 
Հայոց մարզպան [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունին]] և [[Վահան Մամիկոնյան]]ը ամռանը նշանակալից բանակով շարժվեցին Վրաց մարզպանություն, որի կազմում գտնվում էր Վիրքի թագավորությունը<ref>[http://www.qahana.am/am/leaders/show/776076241/0 Սուրբ Հովհաննես Ա Մանդակունի]</ref>։