«Վրաց մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ պատմական երկիր | Անվանում= Վրաց մարզպանություն | Նախորդ1= Վիրք | Դրոշ_Նախորդ1= | Հաջորդ1=...»:
 
No edit summary
Տող 46.
}}
'''Վրաց մարզպանություն''', [[Սասանյան Իրան]]ի գերիշխանության ենթակա առանձնահատուկ վարչական միավոր ([[428]]-[[646]])։ Հիմնականում ընդգրկում էր [[Վիրք]]ը և [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] նահանգը։ Մարզպանին նշանակում էր պարսից շահը, սակայն [[Վիրք]]ի թագավորի գոյության պայմաններում նրա իշխանությունը հաճախ ձևական էր։
 
== 5-րդ դար ==
=== Սկզբնական շրջան ===
 
Մարզպանական Վրաստանը, ի տարբերություն [[Հայկական մարզպանություն|Հայկական մարզպանության]], ձևական կառույց էր։ Եթե 428 թվականին [[Մեծ Հայք]]ում գահընկեց էր արվել վերջին թագավոր [[Արտաշես Դ]]-ն (423-428), և դրանով ավարտվում է [[Արշակունիների թագավորություն]]ը, ապա [[Վիրք]]ում դեռ շարունակում էին կառավարել թագավորները։ Այն արտոնյալ կարգավիճակով ինքնավար վարչաքաղաքական միավոր էր, որտեղ պահպանվել էին վրացի ազնվականության հոգևորականության ավանդական իրավունքներն ու արտոնությունները, պաշտոնակալությունները, զորաբանակը, հարկային համակարգը և այլն։
 
Վրաց մարզպանությունը ի տարբերություն Վիրքի՝ ունեցել էր նաև տարածքային աճ՝ նրան բռնակցվել էր [[Մեծ Հայք]]ի նահանգներից [[Գուգարք]]ը։ [[440]]-ական թվականներից Պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Վրաստանի, Հայաստանի ու [[Աղվանից մարզպանություն|Աղվանքի]] պետական ինքնավարությունը վերացնելու և դրանք պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Քրիստոնեադավան այդ երկրները պետք էր վերջնականապես կտրել [[Բյուզանդական կայսրություն]]ից։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր տարածել [[զրադաշտականություն]]ը։
 
[[Կատեգորիա:Մարզպանական Վրաստան]]