«Պետրոս I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
Գերմանական սլոբոդան մոտ էր գտնվում Պրեոբրաժենսկոյե գյուղին, և Պետրոսը որոշ չափով ուշադրություն էր դարձնում այնտեղի կյանքին։ Պետրոսի հետ էին աշխատում ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ։ Օրինակ՝ [[Ֆրանց Տիմմերման]]ը և [[Կարշտեն Բրանդտ]]ը գերմանական սլոբոդայից էին։ Այս ամենը բերեց նրան, որ արքան այդ սլոբոդայի հաճախակի հյուրն էր, որտեղ շուտով դարձավ օտարերկրյա կյանքի երկրպագու։ Պետրոսն սկսեց գերմանական ծխամորճ ծխել, հաճախել գերմանական խնջույքներ՝ պարերով և խմիչքով, ծանոթացավ [[Պատրիկ Գորդոն]]ի, [[Ֆրանց Լեֆորտ]]ի հետ, սկսեց սիրաբանել [[Աննա Մոնս]]ին։ Դրան խիստ դեմ էր նրա մայրը։ Որպեսզի խելքի բերի 17 տարեկան զավակին, [[Նատալյա Կիրիլովնա]]ն որոշեց ամուսնացնել նրան [[Եվդոկիա Լոպուխինա]]յի հետ։
 
[[Պատկեր:Kniga lubvi znak v chesten brak 1.jpg|մինի|աջից|Պետրոս Առաջինն ու Եվդոկիա Լոպուխինան]]
 
Պետրոսը չէր հակառակվում մորը և [[1689]] թ.-ի [[հունվարի 27]]-ին կայացավ կրտսեր արքայի ամուսնությունը։ Չնայած դրան՝ մի ամիս հետո Պետրոսը լքեց կնոջը և գնաց մի քանի օրով [[Պլեշեևո լիճ]]։ Այս ամուսնությունից Պետրոսն ունեցավ երկու զավակ։ Ավագը, Ալեքսեյը, մինչև [[1718]] թ. մնաց թագաժառանգ, իսկ կրտսերը՝ Ալեքսանդրը, մահացավ մանկության տարիներին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պետրոս_I» էջից