«Զիլճյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 167 բայտ ,  6 տարի առաջ
չ
Զիլճյան ազգանունը առաջացել է թուրքերեն զիլ (ճչան, ծնծղա) բառից։
 
Զիլճյան ընտանիքի պատմությունը սկսվում է [[1623]] թվականից, երբ [[Ալքիմիկոսներ|ալքիմիկոս]] [[Ավետիս Զիլճյանը]] [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] մետաղների ([[անագ]], [[պղինձ]]) որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արու անդամներին։
 
Զիլճյաններն [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք են ստացնում։ Հետագայում այդ ծնծղաները կատարելագործվեցին ու սկսեցին օգտագործվել օսմանյան բանակի երաժշտախմբերում։
 
Զիլճյան ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զիլճյանը (1838—1910[[1838]]-[[1910]])։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում[[Կոստանդնուպոլս]]ում, ունեցել սեփական գործատուն, որտեղ պատրաստված ծնծղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են եվրոպական ամենանշանավոր մակնիշների արտադրանքին։ Նրա արտադրած ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի ([[Լոնդոն]]ում՝ [[1851-ին]] թվականին, [[Փարիզ]]ում՝ [[1862-ին]] թվականին, [[Չիկագո]]յում՝ [[1893-ին]] թվականին, [[Բեռլին]]ում՝ [[1898-ին]] թվականին, [[Իտալիա]]յում՝ [[1907-ին]] թվականին, «Մեծ մրցանակ»)։
 
[[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել [[ԱՄՆ]]։
[[1928]] թվականին Ավետիս III Զիլճյանը իր երկու եղբայրների հետ ծնծղաների պատրաստման արհեստանոց է հիմնում [[Մասսաչուսեթս]]ի [[Նորթ Քուինս]] քաղաքում։
[[1929]] թվականի սեպտեմբերի 19-ին հիմնադրվում է Ավետիս Զիլճյան Քոմփընին։
 
Ժամանակի ընթացքում Զիլճյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ողջ տեխնոլոգիան, ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած [[հարվածային գործիք]]ի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ։
 
Քսաներորդ դարի կեսերից ցայսօր [[ջազ]] և [[ռոք]] նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլճյաններն են եղել, ինչի շնորհիվ նրանց ընկերությունը ֆինանսական հսկայական միջոցներ է կուտակել և, միայն [[2006]] թ.թվականի վաճառքի հասույթը կազմել է մոտ 53.7 միլիոն [[ամերիկյան դոլար]]<ref>[http://familybusinessmagazine.com/index.php?/articles/single/at_the_helm_craigie_zildjian Family Business Magazine: At the Helm: Craigie Zildjian]{{ref-en}}</ref>։
 
[[2010]] թվականին հայտարարվել է Զիլճյան Քոմփընիի և հարվածային գործիքների փայտիկներ արտադրող առաջատար Vic Firth ընկերության միավորման մասին<ref name="zildjian.com"/>։