«Գնեոս Պոմպեոս»–ի խմբագրումների տարբերություն

| Վիքիպահեստ =Gnaeus Pompeius Magnus
}}
'''Պոմպեոս Գնեոս Մեծ''' (մ.թ.ա. 106-48թթ.), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ։ 83Մ.թ.ա.83թ.-ին հարել է [[Սուլլա]]յին։ Մ.թ.ա.78-77թթ.-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի,մ.թ.ա.77-72թթ.-ին՝ [[Սերտորիոս]]ի խռովություններին,մ.թ.ա.71թ.-ին՝ [[Սպարտակի]] ապսամբության ճնշմանը։ Մ.թ.ա.70թ.-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ։ Մ.թ.ա.66թ.-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել [[Պոնտոս]]ի թագավոր [[Միհրդատ VI Եվպատոր]]ին։ Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք։ Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասորի հետ։ Մ.թ.ա.55թ.-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպատիայի կառավարիչ։ Մ.թ.ա.53թ.-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին։ Մ.թ.ա.52թ.-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ։ Մ.թ.ա.50թ.-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ Մ.թ.ա. 48թ.-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր [[Պտղոմեոս XIII Դիոնիսոս]]ը, Կեսարին սիրաշահելու համար, սպանել է տվել Պոմպեոսին։
Սակայն ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ։
 
10

edits