«Տրիտիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Տրիտիում''' ([[Լատիներեն|լատ]]․՝ Tritium), [[Ջրածին|ջրածնի]] [[Ռադիոակտիվ իզոտոպներ|ռադիոակտիվ իզոտոպ]], զանգվածի թիվը՝ 3: [[1934]] թվականին հայտնագործել են է․[[Էռնեստ ՌեզերֆորղըՌեզերֆորդ|Է․ Ռեզերֆորդ]]ը, Մ․ Լ․ Օլիֆանտը և Պ․ Հարտեկը։ Տրիտիումը p-ակտիվ է։ Տրիտիումի միջուկը տրիտոնն է։ Բնության մեջ տրիտիումի աննշան քանակություն գոյանում է ազոտի[[ազոտ]]ի ատոմների վրա տիեզերական ճառագայթման նեյտրոնների ազդեցությամբ, ինչպես նաև նույն ճառագայթման առաջացրած միջուկային ճեղքումների ժամանակ: Ստացված տրիտիումի և օդի թթվածնի միացումից առաջացած «գերծանր ջուրը» անձրևի հետ իջնում է երկրի վրա։ Արհեստականորեն տրիտիումը ստացվում է միջուկային ռեակտորում՝ լիթիումային թիրախի նեյտրոնաճառագայթման ժամանակ կամ ցիկլոտրոնում՝ դեյտերիումի կամ բերիլիումի թիրախները [[Դեյտրոն|դեյտրոններ]]ի փնջով ռմբակոծելիս։ Տրիտիումը կիրառվում է ջերմամիջուկային սինթեզի ռեակցիաներում՝ որպես կարևորագույն բաղադրիչ, ջերմամիջուկային ռումբերում՝ որպես վառելիք, ինչպես նաև քիմիական, կենսաբանական և ջրաբանական հետազոտություններում։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրիտիում» էջից