«Թոնդրակյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
[[X դար]]ի կեսերից Թոնդրակյան շարժումը նոր վերելք է ապրել: [[Հարք]] [[գավառ]]ում, [[Մանանաղի]] գավառի [[Կաշե]], [[Աղյուսո]], [[Թուլայլ]] գյուղերում, [[Խնուս]], [[Անի]] և այլ [[քաղաք]]ներում կազմակերպվել են համայնքներ, որոնք ծավալել են աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել [[Շիրակ]]ում, [[Ռշտունիք]]ում, [[Մոկք]]ում:
 
X դարի վերջին և XI դարի սկզբին Թոնդրակյան շարժումը հասել է իր բարձրակետին: Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները: Հարքում, [[եպիսկոպոս]] [[Հակոբ Հարքացի | Հակոբ Հարքացու]] գլխավորությամբ թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան [[հոգևորական]]ներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները: Հայոց [[կաթողիկոս]] [[Սարգիս Ա Սևանցի]]ն ([[992]]-[[1019]]թթ.) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել և աղվեսադրոշմ խարանել դեմքին:
 
Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, [[Կունծիկ Աբեղաաբեղա]]յի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց` Հրանույշի, [[Կամարա]]յի, [[Ախնի]]ի և իշխան [[Վրվեռ]]ի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ [[1005]]թ-ին (այլ տվյալով [[1011]]թ-ին) կործանել [[Բազմաղբյուր]] ավանի (Խաչ գյուղ) սրբատեղին: Ի պատասխան` Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշե և Աղյուսո գյուղերը, ձերբակալել քարոզիչներին` տարել [[Ջերմ]] գյուղաքաղաք և հրապարակորեն աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Եպիսկոպոսին սատարել է բյուզանդական դատավոր Եղիան: Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը:
 
XI դարի 30-ական թվականներին, երբ [[Բյուզանդիա]]ն ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թոնդրակյան շարժումը բռնկվեց նոր թափով: Այս անգամ էլ այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ: Բյուզանդական ֆեոդալները` հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թոնդրակյան շարժման դեմ: Հայաստանի հարավային նահանգների և [[Միջագետք]]ի հյուսիսային մասերի բյուզանդական կառավարիչ, հայ խոշոր ավատատեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատները [[1050]]-[[1053]] թվականներին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր` թոնդրակեցիներին արտաքսելով երկրից: Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես նաև սելջուկյան արշավանքների հետևանքով XI դարի 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թոնդրակյան շարժումն սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ: