«Էրիթրոցիտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Redbloodcells.jpg|մինի|Էրիթրոցիտներ]]
'''Էրիթրոցիտներ''', արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆուկցիան‎ֆունկցիան թթվածնի և [[ածխաթթու գազ]]ի փոխադրումն է։ Էրիթրոցիտներն իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր [[մակրոմոլեկուլներ]], [[հորմոն]]ներ, [[ամինաթթուներ]], [[նուկլեոտիդ]]ներ և այլն։ Էրիթրոցտիենրի գլխավոր ֆունկցիաներից մեկը արյան [[Արյան բուֆերային համակարգ|թթվահիմնային հավասարակշռության]] պահպանումն է, որին իրականացվում է նրանցում պարունակվոց [[հեմոգլոբին]]<nowiki/>ով: Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդում մոտ 4, 5-5 միլիոն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3, 8-4, 5 մլն՝ 1 մմ³-ում։
 
==Կառուցվածք==
Էրիթրոցիտներ,Էրիթրոցիտները (''erythrocytus'') մարդու և կաթնասունների (բացառությամբ՝ ուղտերի, լամաների) մոտ կորիզազուրկ են, որոնք օնտո- և ֆիլոգենեզի ընթացքում կորցրել են նաև օրգանոիդների մեծամասնությունը։
Էրիթրոցիտները տեղափոխում են նաև ամինաթթուներ, հակամարմիններ, թույներ, դեղանյութեր՝ կլանելով և պահելով դրանք բջջաթաղանթի մակերևույթի վրա։
 
Թաղանթը պարունակում է [[սիալաթթու]], որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են [[Արյան խումբ|արյան խմբային]] պատկանելիությունը։
 
Մարդու և կաթնասունների էրիթրոցիտները արյան հոսքում ունեն երկգոգավոր սկավառակների տեսք և կոչվում են դիսկոցիտներ։ Նման ձևի շնորհիվ ձեռք են բերում ճկունություն և կարողանում են անցնել տրամագծով մոտ 2 անգամ փոքր [[մազանոթ]]ներով։ Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակով հայտնաբերվել են նաև էրիթրոցիտների այլ ձևեր՝ պլանոցիտներ (տափակ մակերևույթով), գմբեթաձև, թամբաձև, երկփոսային, սֆերոցիտներ (գնդաձև) էխինոցիտներ (փշաձև)։ Վերջին երկուսը վերաբերում են էրիթրոցիտների ծերացող ձևերին։ Դիսկոցիտները կազմում են էրիթրոցիտների 80%-ը։ Դիսկոցիտի դեֆորմացիան էխինոցիտի նկատվում է ԱԵՖ-ի քանակության պակասելու դեպքում։
Տող 21.
[[Պատկեր:Erytrocyte deoxy to oxy v0.7.gif|thumb|Էրիթրոցիտի շրջանառությունը արյունատար համակարգի մեծ և փոքր շրջաններով 20 վայրկյանի ընթացքում]]
 
Արյան պատրաստուկների ներկման ժամանակ հասուն էրիթրոցիտները ցուցաբերում են օքսիֆիլիա։ Հասուն ձևերի հետ մեկտեղ նորմալ արյան մեջ պարունակվում են 1-5% էրիթրոցիտներ, որոնք աղքատ են հեմոգլոբինից։ Դրանք պոլիքրոմատոֆիլ են, այսինքն՝ ներկվում են թթվային և հիմնային ներկանյութերով։ Ադամանդային Կրեզիլայինկրեզիլային կապույտով սուպրավիտալ ներկման ժամանակ դրանց ցիտոպլազմայում հայտաբերվում են հատիկա-ցանցայինհատիկացանցային կառույցներ, այդ պատճառով երիտասարդ ձևերը կոչվում են ռետիկուլոցիտներ։
 
==Էրիթրոպոեզ և էրիթրոցիտների քայքայում==
ԷրիթրոցիտներըԷրիթրոցիտներն ապրում են մոտավորապես 120 օր։ Օրգանիզմում օրական քայքայվում են մոտ 200 միլիոն էրիթրոցիտներ։ Էրիթրոցիտների ծերացման ժամանակ նկատվում է մի շարք ֆերմենտների, մասնավորապես՝ հեքսոկինազայի, գլիկոզո-6-ֆոսֆոդեհիդրոգենազայի ակտիվության անկում, ինչը բերում է գլիկոլիզի և պենտոզային ցիկլի ռեակցիաների ակտիվության և ինտենսիվության նվազմանը։ Նվազում է նաև սիալաթթվի, ԱԵՖ-ըի և լիպիդների քանակը, որի հետևանքով մեծանում է զգայնությունը օսմոսային լուծման նկատմամբ։
Ծեր էրիթրոցիտները կորցնում են ճկունությունը, որի հետևանքով ենթարկվում են [[հեմոլիզ]]ի։ Տարբերում են էրիթրոցիտների ֆիզիոլոգիական և ախտաբանական հեմոլիզներ։ Ֆիզիոլոգիական հեմոլիզը կատարվում է [[լյարդ]]ի կուպֆերյան բջիջներում, փայծաղում և արյունատար անոթների ներսում։
 
==Էրիթրոցիտները մարդու օնտոգենեզում==
[[Նորածին]]ների մոտ նրանց քանակը հասնում է 7,5 մլն-ի, ինչը կապված է երեխայի թթվածնային պակասի հետ, հատկապես ծնվելու պահին։ Թթվածնի մատակարարման պորտալարային ձևից թոքային շնչառության անցնելիս երեխայի էրիթրոցիտների քանակըքանակն աստիճանաբար կանոնավորվում է։ Մեծ քանակությամբ էրիթրոցիտների քայքայումը պատճառ է դառնում [[հեմոգլոբին]]ի վերածմանը [[բիլիռուբին]] գունակի, որն էլ դեղնացնում է երեխայի մաշկը։ Մեկ շաբաթական երեխայի 1մմ3-ում մոտ 1 միլիոնով այն պակասում է, վեց ամսականում հասնում է 4,5 մլն-ի։ Նորածնի արյան մեջ սկզբնական շրջանում հայտնաբերվում են մեծ քանակությամբ կորիզավոր էրիթրոցիտներ։ Ծնվելուց մեկ օր անց նման էրիթրոցիտների թիվը 1մմ3-ում հասնում է 600-ի։ Մեկ շաբաթականների մոտ 160-ի, 30-40 օրական երեխաների մոտ սրանք արդեն գրեթե չեն հանդիպում։ Էրիթրոցիտների քանակի ավելացումը ([[էրիթրոցիտոզ]]) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ‎ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ։
{| align="center" class="prettytable"
|+ Ձևավոր տարրերի քանակը