«Քվինտեն Մասեյս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (11) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Quentin Massys by Sandrart.jpg|մինի]]
'''Քվինտեն Մասեյս''', Մետսեյս (Massys, Matsys), (1465 կամ [[1466]]-[[1530]]), նիդերլանդացի նկարիչ։ [[1491]]-ին ընդունվել է նկարիչների անտվերպենյան գիլդիա։ Կրել [[Ռոգիր վան դեր Վեյդեն]]ի, [[Դիրկ Բաուտս|Դ.Բաուտս]]ի, [[Մ. Դյուրեր]]ի ազդեցությունը։ Ճանաչվել է «Սուրբ Աննան Մարիամի, մանուկ Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ» ([[1507]]-[[1509]], Հնագույն արվեստի թանգարան, [[Բրյուսել]]), «Ողբ առ Քրիստոս» ([[1508]]-[[1511]], Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան. [[Անտվերպեն]]) եռանկարներով։ Մի շարք նկարներում դրսևորվել է Մասեյսի ծանոթությունը [[Լեոնարդո դա Վինչի]]ի արվեստին («Տիրամայրը մանկան հետ», Ազգային թանգարան, Պոզնան, «Ծերունու դիմանկար», [[1513]], Ժակմար-Անդրե թանգարան, [[Փարիզ]])։ Ձգտելով պատկերել իրական կյանքը, երբեմն բախվելով ուշ գոթական ավանդույթների հետ՝ Մասեյսը ստեղծել է ժանրային կոմպոզիցիաներ («Դրամափոխը կնոջ հետ», 1514, [[Լուվր]], Փարիզ) և դիմանկարներ (այդ թվում՝ [[Էրազմ Ռոտերդամցի|Էրազմ Ռոտերդամցու]])։
{{ՀՍՀ}}