«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
== Գործունեությունը ==
1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին: Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ «Պոլոժենիե»-ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը: Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն: Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես Կաթողիկոսը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները: Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները:
1840-ական թթ. կեսից ավելի շատ զբաղվել է տնտեսական գործունեությամբ:
 
Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ «Պոլոժենիե»-ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը:
Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն:
 
Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես Կաթողիկոսը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները:
 
Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները:
 
Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է «Պոլոժենիե»-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա իչիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները:
16 580

edits