«Մալդիվներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 29.
 
==Պատմություն==
Մ. թ. I հազարամյակում Մալդիվներում բնակվել են սինհալներ, հնդիկներ, մալայացիներ, որոնք դավանում էին [[բուդդայականություն]]: XII դարից սկսվել է մահմեդականությանիսլամի ներթափանցումը: XIV դ. Մալդիվնեի տարածքում առաջացել է սուլթանություն: [[1558]]-ին [[պորտուգալացիներ]]ը զավթել են Մալդիվները, սակայն [[1573]]-ին վտարվել այնտեղից: XVII դ. 2-րդ կեսին սուլթանությունն ընկել է Ցեյլոնի հոլանդական կառավարիչների իշխանության տակ, իսկ [[1796]]-ին Մալդիվներում հաստատվեց [[Մեծ Բրիտանիա]]յի ազդեցությունը: [[1887]]-ին Մալդիվները դարձել է բրիտանական պրոտեկտորատ, ունեին ներքին ինքնավարություն: [[1948]]-ին սուլթանի հետ կնքած պայմանագրով [[Մեծ Բրիտանիա]]ն լայն արտոնություններ ստացավ երկրում: [[1956]]-ի վերջին Գան կղզում սկսվեց բրիտանական ռազմական բազայի կառուցում: [[1960]]-ի պայմանագրով Գան կղզին 30 տարով վարձակալման տրվեց [[Մեծ Բրիտանիա]]յին. վերջինս խոստացավ տնտեսական օգնություն ցույց տալ և ճանաչել Մալդիվների կառավարության իրավասությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ: [[1965]]-ի [[հուլիսի 26]]-ին Մալդիվները հռչակվեցին անկախ, մտան [[ՄԱԿ]]-ի մեջ: [[1968]]-ին Մալդիվները հռչակվեցին հանրապետություն: Մալդիվների կառավարությունը վարում է չմիացման քաղաքականություն, հանդես է գալիս [[Հնդկական օվկիանոս]]ը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին:
 
== Պետական կարգ ==