«Մարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 77.
 
== Բնակչություն ==
Մոտ 99%-ը բերբերա-արաբական ծագման մարոկկացիներ են<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mo.html Մարոկկոյի Բնակչություն]</ref>։ Կան նաև եվրոպացիներ ([[ֆրանսիացիներ]], [[իսպանացիներ]]) և մարոկկոյական [[հրեա]]ներ<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mo.html Մարոկկոյի Բնակչություն]</ref>։ Պետական լեզուն [[արաբերեն]]ն է, կրոնը՝ մահմեդականությունըիսլամը, տոմարը՝ լուսնային հիջրան։ Միջին խտությունը 1 կմ2-ի վրա մոտ 75 մարդ է ([[2015]]), քաղաքային բնակչությունը՝60%<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mo.html Մարոկկոյի Բնակչություն ուրբանիզացման մակարդակ]</ref> ([[2015]])։ Խոշոր քաղաքներն են [[Կասաբլանկա]]ն, [[Ռաբաթ]]ը, Մառակեշը, [[Ֆես]]ը<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mo.html Մարոկկոյի խոշոր քաաքներ]</ref>։
 
== Տնտեսություն ==
Տող 101.
 
== Կրթություն և գիտական հիմնարկներ ==
Մինչև [[Ֆրանսիա]]յի կողմից երկրի նվաճումը Մարոկկոյում գործել են մահմեդականմուսուլմանական դպրոցներ։ Ֆրանսիական տիրապետության շրջանում ստեղծվել են 2 տիպի պետական աշխարհիկ դպրոցներ՝ [[ֆրանսիացիներ]]ի և բնիկների երեխաների համար (ուսուցում [[ֆրանսերեն]])։ Պարտադիր կրթության մասին առաջին օրենքն ընդունվել է [[1963]]-ին։ ժողկրթության ժամանակակից համակարգի մեջ մտնում են 5-ամյա տարրական և 6-ամյա միջնակարգ դպրոցները (հիմնականում՝ պետական, ուսուցումը՝ [[ֆրանսերեն]] և [[արաբերեն]])։ Պրոֆտեխնիկական կրթություն են տալիս միջնակարգ դպրոցի տեխնիկական բաժանմունքները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում ուսուցչական դպրոցները, միջնակարգի՝ Բարձրագույն նորմալ դպրոցը և համալսարանները։ Մարոկկոյի բարձրագույն ուսումնական հաստատություներն են՝ Մուհամմադ V-ի անվան համալսարանը (հիմնադրվել է [[1957]]-ին), վարչական, ինժեներական դպրոցները (բոլորն էլ՝ [[Ռաբաթ]]ում), Կարաուին մահմեդականիսլամական համալսարանը Ֆեսում (առաջինը [[Աֆրիկա]]յում, [[1959]])։ Ռաբաթի պետական արխիվին կից գործում է Մարոկկոյի խոշորագույն գրադարանը ([[1920]], 208 հազար գիրք)։ Կան հնագիտության թանգարաններ ([[Ռաբաթ]]ում և Թեթուանում), զինաթանգարան ([[Ֆես]]ում) են։ Գիտական հիմնարկներից են Շերիֆյան գիտական ինստիտուտը (հիմնվել է [[1920]]-ին, [[Ռաբաթ]]), Ագրոնոմիական հետազոտությունների ազգային ինստիտուտը ([[1924]]), Մուհամմադ V-ի անվան համալսարանին կից գործող գիտական հետազոտությունների կենտրոնը ([[1962]]), Արաբական երկրների լիգային կից Արաբականացման բյուրոն։ Կան մի շարք գիտական ընկերություններ (աշխարհագրական, ֆիզիկայի և այլն)։ Մարոկկոյում գտնվում են նաև արտասահմանյան որոշ ԳՏԻ-ների և ծառայությունների մասնաճյուղեր (ֆիզիկայի ֆրանսիական ինստիտուտի, Պաստյորի ինստիտուտի և այլն)։
 
== Մշակույթ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարոկկո» էջից