«Աթլետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
== Աթլետիկան օլիմպիական խաղերում ==
 
Հին հունական օլիմպիական խաղերի սկիզբը համարվում է [[մ. թ. ա. 776]]-ը։ Առաջին օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված էր միայն մեկ ձև` [[Ստադիոդրոմ]] կոչվող վազքը, որը հավասար է 192 մ 27 սմ։ Այսպես շարունակվեց մինչև [[մ. թ. ա. 724]]-ը։ Թվով 14-րդ խաղերում մտցվեց նաև երկու դտադիոդրոմ վազքը` 384 մ 54 սմ։ Ավելի ուշ ավելացավ նաև երկար տարածություն` 24 ստադիոդրոմ վազքը, որը հավասար էր 4614 մ 48 սմ։ [[Մ. թ. ա. 708]]-ին ծրագրի մեջ մտավ [[հնգամարտ]]ը, որի մեջ մտնում էր [[վազք]]ը, [[հեռացատկ]]ը, նիզականետումը, սկավառականետումը և ըմբշամարտը բռնցքամարտի հետ։ Օլիմպիական խաղերը տևեց մինչև [[մ. թ. ա. 395]]-ը։
 
19-րդ դարի վերջում, աթլետիկան, ինչպես նաև շատ մարզաձևեր, ձևավոևվել էին և անհրաժեշտություն էր առաջացել վերականգնել հին օլիմպիական խաղերը։ Նոր օլիմպիական խաղերի կայացմանը մեծապես նպաստեց ֆրանսիացի [[Պիեռ դե Կուբերտեն]]ը։
 
== Աթլետիկայի զարգացման պատմությունը Հայաստանում ==
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթլետիկա» էջից