«Հողային ֆոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հողային ֆոնդ''', հանրապետության բոլոր հողերի ամբողջությունը: Հողային ֆոնդը բաժանվում է ըստ իր...»:
(Տարբերություն չկա)

16:16, 18 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Հողային ֆոնդ, հանրապետության բոլոր հողերի ամբողջությունը: Հողային ֆոնդը բաժանվում է ըստ իրավական, կանոնակարգի (ըստ սեփականության սուբյեկտների) և ըստ նպատակային օգտագործման (ըստ գործառնական նշանակության): Հողային ֆոնդի հողերի բնական, տնտեսական և իրավական, վիճակը բնորոշվում է հողային կադաստրով: Ըստ վարչատնտեսական հատկանիշերի՝ ՀՀ- ում հողային ֆոնդը բաժանված է 10 վարչական մարզերին և Երևան քաղաքին, այսինքն 926 համայնքներին: Հանրապետության հողային ֆոնդը կազմում է 2974259,1 հա: ՀՀ հողային օրենսգրքով հանրապետության հողային ֆոնդ, ըստ սեփականության սուբյեկտների, բաժանվում է՝ 1. ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության (487397,5 հա), 2. համայնքային սեփականության (808998,4 հա), 3. պետական սեփականության (1677482,1 հա): Ըստ գործառնական նշանակության՝ հողային ֆոնդը բաժանվում է գյուղատնտեսության (71,8%), բնակավայրերի (4,5 %), արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրության նշանակության օբյեկտների (1 %), էներգետիկայի, տրանսպորտի հողային ֆոնդի կառուցվածը , կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (0,7%), հատուկ պահպանվող տարածքների (6,3%), հատուկ նշանակության (0,3%), անտառային (13,4%), ջրային (0,7%), պահուստային (1,3%) հողերի:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։