Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
 
[[Սայաթ-Նովա]]ն (18-րդ դար), որի [[վրացերեն]] խաղերը գրված են ժողովրդախոսակցական լեզվով, բարձրացրել է սոցիալական սուր հարցեր։ Նա նաև վրաց աշուղական պոեզիայի հիմնադիրն է։ [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] հետ Վրաստանի միավորումը (1801) խթանել է նաև վրաց գրականության մեջ երևան է եկել ռոմանտիզմը, որ իշխել է հատկապես 1830-40-ական թվականներին։ Գրական այս ուղղության սկզբնավորողը [[Ալեքսանդր Ճավճավաձե]]ն է (1786-1846)։ Ռոմանտիզմի երկրորդ խոշոր ներկայացուցիչը Գ. Օրբելիանին է (1804-83)։ Վրաց. ռոմանտիզմն իր բարձրակետին է հասցրել Ն. Բարաթաշվիլին (1817-45)։
[[Պատկեր:ChavchavgiIlia Chavchavadze by Alexander Roinashvili (digitally colorized).jpgpng|մինի|ձախից|[[Իլյա Ճավճավաձե]]]]
[[19-րդ դար]]ի երկրորդ կեսին վրաց գրականությունում տիրապետող է դարձել ռեալիզմը, որի ակնառու ներկայացուցիչներն են վրաց պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիր Գ. Էրիսթավին (1811-64) և դրամատուրգ, ռեժիսոր Զ. Անտոնովը (1820-54)։ 1860-ական թվականներին գրական-հասարակական ասպարեզ են իջել վրացական «վաթսունականները» («թերքդալեուլեբի»)՝ [[Իլյա Ճավճավաձե]]ն (1837-1907), [[Ակակի Ծերեթելի]]ն (1840-1915), Ն. Նիկոլաձեն (1843-1928), Գ. Ծերեթելին (1842-1900), Ս. Մեսխին (1844-83), որոնց շնորհիվ վրաց գրկ-յան մեշ հաստատվել են քննադատական ռեալիզմը, գրական քննադատության ռեալիստական ուղղությունը, մատերիալիստական փիլիսոփայության և գեղագիտության սկզբունքները, հիմք է դրվել գրական նոր լեզվին։
 
75 557

edits