«Լիճք (Գեղարքունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Content deleted Content added
Նոր էջ. Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունու...
(Տարբերություն չկա)

10:51, 21 Սեպտեմբերի 2010-ի տարբերակ

Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում: Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը:

Տեղանքի բուսական աշխարհի հետ կապված գյուղն սկզբից կոչել են Եղեգնագեղ, Եղեգնագյուղ, 1836 թվականից` Գյոլ, Գել, Գյոլ-Քենդ, իսկ 1946 թվականի ապրիլի 26-ի ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ` Լիճք:
Լիճքի մոտ պահպանվել են բրոնզեդարյան դամբարանադաշտ («Չորանոցներ» թաղամաս), կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ (Պողոսի գյուղ), մի մատուռ (Ծաղկավանք),խաչքարեր, որոնցից մեկը  կանգնեցրել են  Խաթունի և Հայրումի որդիները` 1284 թվականին: 1950-1960 թվականներին հայտնաբերվել է նաև արամերեն մեկ արձանագրություն:

Լիճքեցիները մինչև խորհրդային տարիները, համագործակցելով հարևան Վերին Ադյաման և Թազաքենդ գյուղերի բնակիչների հետ, քուրդ ու թուրք հրոսակներից հաջողությամբ պաշտպանել են իրենց ընտանիքներն ու ունեցվածքը, որի համար էլ ստացել են «արյունախում» մականունը…

1918 թվականին տեղահան են արել Ահմադ Աղի գյուղը` սեփականացնելով այդ գյուղի տարածքները: