«Վորոշիլովյան հրաձիգը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{այլ|Վորոշիլովի սնայպերը}} {{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Վորոշիլովի սնայպերը | բնօրինակ...»:
(Տարբերություն չկա)

16:20, 17 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վորոշիլովի սնայպերը

Վորոշիլովի սնայպերը - գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Ստանիսլավ Գովորուխին, նկարահանվել է 1998 թվականին:

Վորոշիլովի սնայպերը
ռուս.՝ Ворошиловский стрелок
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրդրամա
Թեմավրեժ
Թվական1999
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
ՊրոդյուսերԻգոր Տոլստունով
Սցենարի հեղինակԱլեկսանդր Բոռոդյանսկիյ
ԴերակատարներՄիխայիլ Ուլյանով
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
ԿինոընկերությունProfit
Տևողություն95 րոպե

Սյուժե

Ֆիլմը նկարահանված է Վիկտոր Պրոնինի «Կինը չորեքշաբթի օրերին» վեպի հիման վրա: Ամառ՝ 1999 թվական: Թոշակառու Իվան Ֆյոդորովիչ Աֆոնին, Հայրենական մեծ պատերազմի վետերան, «Հայրենական պատերազմ» 2 աստիճանի և «Կարմիր աստղ»-ի շքանշանակիր, նախկին երկաթուղային բանվոր, ապրում է համեստ, իր սիրելի և միակ թոռնուհու՝ Կատյաի հետ: Իսկ հարևան տանը ապրեւմ է գործարար Բորիս Չուխանովը, ով ամեն չորեքշաբթի մարմնավաճառներ է հրավիրում, և զվարճանում իր երկու ընկերների հետ:

Հունիսի 30-ի երեկայան, տեսնելով երաժշտական ուսումնարանից վերադարձող ուսանողուհի՝ համեստ Կատյա Աֆոնինային, տղաները Բորիսի տարեդարձը շնորհավորելու պատրվակով հրավիրում են նրան տուն, պատճառաբանելով, որ իբրև թե Բորիսը ոչ ոք չունի, նույնիսկ դպրոցական ընկերները չեն եկել նրան շնորհավորելու: Կատյան ընդունում է հրավերը, երբ ադեն ցանկանում է հեռանալ նրան ստիպողաբար ննջարան են տանում, որտեղ հերթով բռնաբարում են աղջկան: Որից հետո տղաներից մեկը լիկտիաբար փորձում է հանգստացնել նրան, առաջարկելով ամուսնանալ իր հետ, ապա գումար տալիս, բայց Կատյան դուրս փախչելով տանից դեն է գցում գումարը և արցունքներն աչքերին տուն վերադառնում:

Աֆոնինը, իմանալով բռնաբարության մասին վերցնում է կացինը և շտապում հաշվեհարդար տեսնել, բայց նարան հասցնում է կանգնեցնել թաղային Պոդբերյոզկինը, որը ապրում էր հարևանությամբ: Իմանալով միջադեպի մասին, և հասկանալով որ ծերունին չի կարող հաղթահարել երեք առողջ տղաներին, նրան տուն է ուղեկցում, ապա ոստիկանություն կանչում կապիտան Կաշայեվի գլխավորությամբ, վերջինս կարողանում է արագորեն տղաների անկեղծ խոստովանությունը ստանալ: Այդ պահին հարեվաններ կանչով գալիս է գնդապետ Պաշուտինը՝ տղաներց մեկի հայրը, որը փորձում է բանակցել, սակայն կապիտանը համառում է: Բայց արդեն հաջորդ օրը քննիչը չի ընդունում Կատյաի ցուցմունքը, պատճառաբանելով, որ չկա որևէ ապացույց, իսկ տղաները եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Դատախազությունում նույնպես մերժում են, խորհուրդ տալով պապիկին ավելի լավ դաստիարակել թոռնուհուն: Արդյունքում հանցագործները ազատության մեջ են մնում:

Իվան Աֆոնինը արդեն հույս չունի արդարադատությունից, և որոշում է ինքնուրույն գործել: Հայրենի գյուղում վաճառելով սեփական տունը, նա ուղևորվում է Մոսկվա և ապորինի զինավաճառներից խլացուցիչով դիպուկահար հրացան գնում: Զենքը փորձարկելիս նա հիշում է իր մարտական երիտասարդություը և ճշգրիտ խոցում թիրախը: Զինավաճառներից մեկը հիացաց կրակոցով նրան կոչում է «Վորոշիլովի հրաձիգ»:

Վերադառնալով տուն նա տեսնում է իրեն հյուր եկած Կատյաի մորը, որի մթքում միայն գումար և տղամարդիկ են, և որը շատ անտարբերորեն է մոտենում աղջկա հետ տեղի ունեցածին: Իմանալով որ հայրը վաճառել է տունը, պահանջում է իր մասնաբաժինը, սպառնալով, որ հակառակ դեպքում նա գումար կվերցնի գնդապետ Պաշուտինից, ով արդեն փորձել էր այդ ճանապարհով հաշտվել Աֆոնովի հետ, թեև ապարդյուն: Ծերունին դա լսելով անմիջապես տանից դուրս է շպրտում աղջկան: Այնուհետև, հենց նույն գիշերը նա հրացանը տանում է հարևանուհու բնակարան, ով մի քանի օր առաջ երեք շաբաթով գյուղ էր մեկնել և բանալին թողել ծերունու մոտ: Այդ բնակարանը գտնվում էր հենց ծերունու բնակարանի դիմաց, այդտեղից հարմար էր իրականացնել Լինչի դատաստանը:

Իվան Ֆյոդորովիչը սկսում է հերթականությամբ վրեժխնդիր լինել տղաներից, բայց միայն չորեքշաբթի օրերին, նախապես նշումներ կատարելով օրացույցում: Առաջին կրակոցը, հուլիսի 28-ին, նա լրջորեն վիրավորում է Զվորիգինին, որը ոտքերի միջև մի շիշ շամպայն էր պահել: Թեև նրա համար շտապ օգնության հասան այնուամենայնիվ նա անդամահատվեց: Այնուհետև (օգոստոսի 4-ին) վետերանը կրակում է Բորիսի նոր մեքենայի բենզինաբաքին, որի հետևանքով առաջանում է պայթյուն, արդյունքում մեքենան ամբողջությամբ այրվում է: Բորիսը հրաշքով փրկվում է, բայց լուրջ այրվածքներ է ստանում մեջքի, հետույքի և սեռական օրգանների շրջանոմ:

Գնդապետ Պաշուտինը որդու հետ խոսակցություններից և հետևողական քննություններից հետո, հասկանում է, որ այս ամենը պատահականություն չէ և հետաքննություն է սկսում: Հենց քննիչների հարցաքննության ժամանակ, բանալիների հետևից Աֆոնինի տուն է գալիս գյուղ մեկնած հարևանուհին: Քննիչները ուղևորվում են հարևանուհու բնակարան, զենքի կամ փամփուշտի հետքերով, սական որոնումները արդյունք չեն տալիս: Թաղային Պոդբերյոզկինը, որը համակրում էր ծերունուն և նրա թոռնուհուն, գուշակելով ծերունու գործողությունները հասցրել էր գաղտնի վերցնել հրացանը: Չնայած դրան, գնդապետը սպառնում է ծերունուն, ի պատասխան Աֆոնինը ընդատում է նրան, ասելով, որ արդեն ուշ է: Այս լսելով գնդապետը սարսափահար վազում է տուն վախենալով որդու կյանքի համար: Չկարողանալով գտնել տան բանալիները նա կրակում է կողպեքին, որպեսզի բացի դուռը, բայց տղան, մտածելով որ վրիժառուն եկել է իր հետևից, ատրճանակով անզգուշորեն կրակում է հոր որովայնին: Հոր հետ ժամանած քննիչը խլում է ատարճանակը, ապա շտապօգնություն և հոգեբուժարան զանգահարում: Իսկ որդին թաքնված սառնարանի հետևում խելագարության է հասնում:

Ավելի ուշ Աֆոնինին կանգնեցնում է թաղային Պոդբերյոզկինը և ցույց տալիս հրացանը, հասկացնելով, որ լավ չէ, երբ որտեղ ասես ապրանք ես թողնում(ինկատի ունենալով հրացանը): Իմանալով, որ ծերունին գյուղում էլ տուն չունի, նա որպես գործիք ոչ ֆորմալ առգրավվում է հրացանը, ծերունին շնորհակալություն է հայտնում նրան և վերադառնում տուն:

Ֆիլմի վերջում չիմանալով գնդապետի և նրա որդու հետ տեղի ունեցածի մասին Աֆոնինը վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում էր թոռնուհին, որը կորցրել էր կյանքի նկատմամբ իր հետաքրքրությունը: Հանկարծ նա լսում է, թե ինչպես է թոռնուհին գիթառի նվագակցությամբ երգում «Միայնակ ակորդեոն» երգը, և հասկանում որ Կատյան կյանքի է կոչվել: Ծերունու աչքերը լցվում են երջանկության արցունքներով:

Դերերում

Դերասան Դեր
Միխայիլ Ուլյանով Իվան Ֆյոդորովիչ Աֆոնին
Աննա Սինյակինա Կատյա Աֆոնինա
Ալեքսանդր Պորոխովշիկով Պաշուտին
Վլադիսլավ Գալկին Պոդբերյոզկին
Իրինա Ռազանովա Օլգա Աֆոնինա, Կատյաի մայրը
Իլյա Դրևնյով Վադիմ Պաշուտին
Ալեկսեյ Մակարով Բորիս
Մարատ Բաշարով Իգոր Զվորիգին
Սերգեյ Գառմաշ Կաշաև, ոստիկանության պետ
Կարեն Մուրադյան Դավիթ
Վլադիմիր Սեմագո Շևելյով, քննիչ


Արտաքին հղումներ


Աղբյուրներ