Content deleted Content added
Տող 497.
:::[[Մասնակից:David Saroyan|Դավիթ]] ջան, ես գիտեմ, որ [[User:Շեյդի|''Շեյդի'']] մասնակիցը բազմիմաստության հոդվածներ ստեղծելուց առաջ ստացել է ձեր թույլտվությունը, չնայած ինքս այդ հոդվածները համարում եմ տեղով անհեթեթություն, բայց եթե դրանք կան այլ վիքիներում, կարող են լինել նաև հայերենում: Առավել քան ''անհեթեթություն'' եմ համարում ռուսերեն նույն հոդվածների համեմատությամբ մեկ-երկու բառի բացակայության համար հոդվածներն արագ ջնջելը, եթե վիքիում կա նաև ''բարելավում'' կոչված երևույթը, մանավանդ որ [[User:Շեյդի|''Շեյդի'']] մասնակիցը հնարավորինս զբաղվում է իր ստեղծած այդ անհեթեթ հոդվածների բարելավմամբ: Անհեթեթություն եմ համարում նաև ՀՍՀ-ից բազմահազար հնացած ու կոմունիստական գաղափարախոսությամբ գերհագեցած հոդվածներով հայվիքին խեղդելու երևույթը: Անհեթեթ եմ համարում կրթական ծրագրի շրջանակներում աշխարհին ու մարդկությանն անհայտ տեղանունների հազարավոր գերկարճ, անբովանդակ, անիմաստ ու չընթերցվող հոդվածներով հայվիքին հեղեղելը, քանի որ ինքս կողմնակից եմ միայն ու միայն որակյալ հոդվածներ ստեղծելուն և, չնայած ոչ ձեզ նման ակտիվ, բայց հենց դա եմ անում: Բայց, եկեք խոստովանենք, որ հենց այդ՝ ձեր իսկ նախաձեռնած անհեթեթությունների արդյունքում հայերեն վիքիպեդիան մեծ թափ ու զարգացում ստացավ և կարճ ժամանակում նվաճեց մի շարք հորիզոնականներ: Ի դեպ, ամենամեծ անհեթեթությունն էլ վիքիները քանակային ցուցանիշով դասակարգելն է: Ինչևիցե: Սրանք բոլորն ինձ համար անհեթեթություններ են, որոնք, սակայն, մեր վիքիկյանքի անբաժան մասն են կազմում և պարզապես անխուսափելի են: Շատ երկարացրի, կներեք, պարզապես ասելիքս շատ էր, բայց սա, կարծում եմ, երկար քննարկումների հարթակ չէ: Հիմա ստացվում է, որ ինքս զգուշացման և, հնարավոր է, արգելափակման վտանգի տակ եմ հայտնվել, բայց ուզում եմ մի բան էլ հիշեցնել. հոդվածները մասսայաբար ջնջելու ընթացքում պետք է երբեմն ուշադիր լինենք հայերեն վիքիի հոդվածների ընդհանուր թվին, թե չէ, հնարավոր է, մեկիս թեթև ձեռքով գրավված հորիզոնականները նորից զիջենք նախկին տերերին: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Nune Nadiryan|Nune Nadiryan]] ([[Մասնակցի քննարկում:Nune Nadiryan|քննարկում]]) 13:17, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)
::::Դատարկ վերահղումներ ստեղծելը ողջունելի չէ, [[Մասնակից:Nune Nadiryan|Nune Nadiryan]], և դա վկայում է այն մասին, որ հոդված գրելու ցանկությունը վերածվում է քանակություն լրացնելու, ինչը հետայսու կայացած փաստ է: Թե ինչով է զբաղվում Շեյդի մասնակիցը՝ բարելավմամբ թե նոր հոդված գրելով, դա հեղինակի գործն է, և վիքին ազատ է, բայց ոչ ոք անհեթեթ անվանելու իրավունք չի տվել՝ թերագնահատելով այլոց աշխատանքը: Ինչ վերաբերում է 10 000 և ավելի եվրոպական քաղաքների ու կոմունաների մասին հոդվածներ գրելուն, ապա դա Դավիթի ոչ առաջարկով է եղել, ոչ էլ սատարմամբ: Ինձ թվում է՝ դու գիտես թե կազմակերպիչն ով է, և որ նա որևէ կապ չունի Դավիթի ծրագրերի հետ:--[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 18:30, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)
:::::Հարգելի [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]), կխնդրեի մեկ անգամ էլ և ավելի ուշադիր կարդալ գրածս. այդ դեպքում գուցե ավելի պարզ լինի, որ ես որևէ մեկին, առավել ևս՝ [[Մասնակից:David Saroyan|Դավիթ]] ([[Մասնակցի_քննարկում:David Saroyan|∅]]) մասնակցին որևէ մեղադրանք չեմ առաջադրել և երբևէ ինձ նման իրավունք չեմ վերապահել: Ես միայն իմ կարծիքն եմ արտահայտել, որի իրավունքը, կարծում եմ, ունեմ: Ի դեպ, երբ ես մեկին դիմում եմ հարգալից տոնով, համապատասխան դերանունը գրում եմ մեծատառով: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե որ ծրագիրն ով է նախաձեռնել ու ինչ նպատակով, դա արդեն, կներես, ինձ չի վերաբերում և չի հետաքրքրում: Եվ այս գրառումս այս քննարկման իմ մասով վերջակետն է: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Nune Nadiryan|Nune Nadiryan]] ([[Մասնակցի քննարկում:Nune Nadiryan|քննարկում]]) 21:17, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)
 
== Արագ|Անհասկանալի տեսք ==