«Արյան խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 5.
Արյան խմբի մասին ուսմունքն առաջացել է [[19-րդ դար]]ի վերջերին։ Այն ընդհանուր իմունաբանության կարևոր բաժիններից է, արյան փոխներարկման հիմքը և լայնորեն կիրառվում է [[արյունաբանություն|արյունաբանության]], [[վիրաբուժություն|վիրաբուժության]], [[մանկաբարձություն|մանկաբարձության]], [[գինեկոլոգիա]]յի, դատական բժշկության, ինչպես նաև [[մարդաբանություն|մարդաբանության]] ու մարդու [[գենետիկա]]յի բնագավառներում։
 
== ՀակածինԱգլյուտինոգեն-հակամարմինագլյուտինին փոխազդեցություն==
Որպես հակածին (անտիգեն) կարող են հանդես գալ [[բակտերիաներ]]ը, [[վիրուսներ]], [[սպիտակուց]]ային բնույթի թույներ, ուրիշ բարձրամոլեկուլային օրգանական միացություններ։ Օրգանիզմում կան հատուկ բջջային համակարգեր, որոնք ընկալում են հակածինների ներթափանցումը, վերափոխում իրենց նյութափոխանակությունն ու մշակում հատուկ հակամարմիններ։ Հակամարմնի վրա կան հատվածներ, որոնց իրենց ուրվագծով համապատասխանում են հակածնի հատուկ խմբերին։ Այս առումով հակածինն ու հակամարմինն իրար համընկնում են այնպես, ինչպես «բանալին կողպեքին»։ Հակածնի հետ առաջին հանդիպումից հետո օրգանիզմն արդեն նախապատրաստված է տվյալ հակածնի հետ կրկին հանդիպելու համար։ Եթե նույն օտարածին մարմինը երկրորդ անգամ է ներթափանցում օրգանիզմ, ապա հակամարմինների մի ամբողջ «բանակ» ուղղվում է դեպի հակածինները։
=== Ագլյուտինոգեն-ագլյուտինին փոխազդեցություն===
Էրիթրոցիտների թաղանթի վրա կան բարդ միացություններ, որոնք օժտված են հակածնային հատկություններով։ Դրանք կարող են փոխազդել արյան պլազմայի հատուկ [[սպիտակուց]]ների հետ, որոնք հանդես են գալիս որպես հակամարմիններ։