«Ներսես Պոզապալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Տեր '''Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան''', (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1937 թվականին [[Կիլիկիա]]յում՝ Քըրքխան քաղաքում, որտեղից [[1939]] թվականին գաղթել է [[Բեյրութ]]։ Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետև Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում։
 
[[1957]] թվականին ընտանիքով տեղափոխվել է հայրենիք։ Ուսումը շարունակել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի]] [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Էջմիածին)|Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]ում։
 
1957 թվականին Ս. Ստեփանոս նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է [[սարկավագ]]։
 
[[1960]]-[[1961]] թվականներին ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում։
 
[[1961]] թվականին [[Վազգեն Ա]] Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես։
 
[[1962]] թվականին Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա՝ 1965 թվականին ծայրագույն վարդապետության աստիճան։
 
[[1963]]-[[1965]] թվականներին ուսանել է Անգլիայի Յորքշայր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության և մշակույթի ամառային դասընթացներին։
 
 
1965-[[1969]] թվականներին վարել է Ս. Էջմիածնի Հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնը։
 
1969-[[1970]] թվականներին ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում։
 
1969-72[[1972]] թվականներին եղել է Շվեյցարիայի հայոց հոգևոր հովիվը։
 
1973 թվականին ընտրվել է Անգլիայի թեմի առաջնորդ։