«Ասպազիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ասպազիա''' (Էլղա Ռոզենբերգ, 1868-1943 թվականներ), լատիշ բանաստեղծուհի և թատերագիր։ Ծնվել է մարտի 4(16)...»:
(Տարբերություն չկա)

11:07, 16 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Ասպազիա (Էլղա Ռոզենբերգ, 1868-1943 թվականներ), լատիշ բանաստեղծուհի և թատերագիր։ Ծնվել է մարտի 4(16)–ին, Զալենիեկի գավառակի Դաուկնաս ագարակում։ Առաջին պիեսներում ե «Կարմիր ծաղիկներ» (1897) բանաստեղծությունների ժողովածուում արտահայտել է դեմոկրատական գաղափարներ։ Այսպես կոչված «Նոր հոսանք»–ի ջախջախումից հետո Ասպազիայի ստեղծագործություններում առկա էր անկումային տրամադրությունը («Հոգու աղջամուղջ», 1901)։ 1905 թվականին ամուսնու՝ Ցան Ռայնիսի հետ վտարանդվել է Շվեյցարիա (վերադարձել է Լատվիա 1920 թվականին)։ Վտարանդիության տարիներին Ասպազիան հեռացել է սոցիալական թեմատիկայից («Արևոտ անկյուն», 1910, «Մի գիրկ ծաղիկներ», 1911)։ Մահացել է նոյեմբերի 5-ին, Դուբուլտիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։