«Աշուղական պոեզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Աշուղական պոեզիա''', ժողովրդական երգիչ-բանաստեղծևերի պոեզիան, սկզբնավորվել է 16-րդ դարում։ Նախ...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Perdigon with fiddle, reversed.PNG|300px|frameless|աջից]]
'''Աշուղական պոեզիա''', ժողովրդական երգիչ-բանաստեղծևերի պոեզիան, սկզբնավորվել է [[16-րդ դար]]ում։ Նախապես բանավոր լինելով՝ սերտորեն առնչվել է ժողովրդական բանահյուսությանը։ Հայ աշուղներ հանդես են եկել դեռևս [[16-րդ դար]]ի կեսերին, սակայն աշուղական պոեզիա հայ իրականության մեջ լայն տարածում ու ճանաչում է գտել միայն հաջորդ դարում։ Պատմա-քաղաքական հանգամանքների բերումով աշուղական պոեզիա սկզբնավորվել է ոչ թե բուն [[Հայաստան]]ում, այլ հայկական գաղթավայրերում՝ Նոր Զաղայում, [[Թիֆլիս]]ում, [[Աստրախան]]ում, Կ. Պոլսում և այլն։ [[17–րդ դար|17]]–[[18-րդ դար]]երում Նոր Ջուղայի աշուղները (էզազ, Ղռա Արզունի, Բադեր օղլի Ղազար, Ամիր օղլի, Ղուլ Հարություն Սալմաստցի և ուրիշներ) հիմնադրել են իրանահայ աշուղական դպրոցը՝ առաջինը հայ մշակույթի պատմության մեջ։