«Ապրանքային ֆետիշիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ապրանքային ֆետիշիզմ''', ապրանքներին գերբնական հատկությունների վերագրում, արտադրության միջոցնե...»:
(Տարբերություն չկա)

10:47, 16 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Ապրանքային ֆետիշիզմ, ապրանքներին գերբնական հատկությունների վերագրում, արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված ապրանքային տնտեսության արտադրական հարաբերությունների իրայնացում։ Տարերային ապրանքային արտադրության պայմաններում ապրանք արտադրող աշխատանքը անմիջաբար հանդես է գալիս որպես մասնավոր աշխատանք, որի հասարակական բնույթը դրսևորվում է շուկայում՝ ապրանքների փոխանակման ժամանակ։

Ապրանքարտադրողների հասարակական կապերը

Ապրանքարտադրողների հասարակական կապերն իրականացվում են ապրանքների փոխանակման միջոցով և առերևույթ արտահայտվում են որպես ապրանքների հարաբերություն, որ թվում է թե բխում է դրանց բնական հատկություններից։ Ուստի և մարդկանց հասարակական հարաբերությունները նրանց աչքում ընդունում են իրերի հարաբերության ֆանտաստիկ ձև։ Ապրանքներին, որպես փոխանակային արժեքների, վերագրվում են ապրանքատերերի վրա իշխելու գերբնական հատկություններ։ Պահանջարկի ու առաջարկի ազդեցությամբ ապրանքագները շարունակ փոփոխվում են, որի հետևանքով էլ ոմանք հարստանում են, մյուսները՝ քայքայվում։ Ֆետիշիզմը տարածվում է նաև փողի վրա։ Փողով ցանկացած ապրանք ձեռք բերելու հնարավորությունը դրսևորվում է որպես ոսկու և արծաթի բնական հատկություն։ Մինչդեռ փողի իշխանությունը տարերային տնտեսության հասարակական հարաբերությունների գերիշխանությունն է մարդկանց նկատմամբ։ Ապրանքային ֆետիշիզմը իր ամենաբարձր զարգացմանն է հասնում կապիտալի ֆետիշացումով, կապիտալին վերագրվում է ինքնաճման բնական հատկություն, որը իրականում հավելյալ արժեքի ստեղծման արդյունք է, քանի որ ամեն մի կապիտալ կապիտալացված հավելյալ արժեք է։ Ապրանքային ֆետիշիզմի էությունը բացահայտել է Կ. Մարքսը։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վերացմամբ անհետանում է Ապրանքային ֆետիշիզմը։

Գրականություն

  • Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, գլուխ 1
  • Բ. Օհանյան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։