«Կաղնի խաչ վանք»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Ճարտարապետություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ oգտվելով ԱՎԲ)
== Պատմություն ==
 
Վանքում վիմագրերի առկայության մասին առաջին անգամ ակնարկվել է [[1853]] թ. «Արձանագիրք եղեալք ի վերայ որմոց շինուածոցն ի հնութենէ ժամանակին գոլով մաշեալք՝ զնշանակեն ինչ տեղեկութիւն միայն յերկուց կանգնեալ արձանաց երևին»։ Ցավոք, տեղեկագրի կազմողը բավարարվել է հիշյալ խաչքարերի սոսկ թվագրերն ընդօրինակելով<ref name="ՀԱԱ2742">Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 14</ref>։
 
Ըստ ավանդության՝ վանքում էր գտնվում Գարդմանքի հայտնի իշխաններից մեկի աճյունը.
{{քաղվածք|...խորանի տակ ամփոփուած է ոմն պատուական անձի սուրբ մարմինն, որի մասին աւանդաբար ասում են թէ՝ Գարդման գաւառիս իշխող Խուրս իշխանի գերեզմանն է, որին պատկանում էին ամբողջ հանքերս։<ref name="">Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 288</ref>}}
 
Վանքն ունեցել է վանահայր և միաբանություն, որը, ըստ վկայությունների, մի դեպքում գործել է մինչև [[1834]] թվականը, իսկ մյուսում՝ մինչև [[1838]] թ.
{{քաղվածք|Ըստ հաւաստի վկայաբանութեան տեղեկագոյն անձանց ծերագունից ստորագրողաց ի սմին երևի, զի իբր 70 ամաց հետէ ց1834 թիւն<ref>այն է՝ [[1764]]-1834 թթ.</ref> փրկչին. որ այս չափս միայն է յայտնի նոցա, յայսմ անապատի բնակեալ են միաբանք և վանահարք, որք են ա. Սիմէօն եպիսկոպոս Օձնեցի, բ. Եփրեմ վարդապետ Խաչաբակցի, գ. Կօստանդ վարդապետ Շամքոռեցի և Կարապետ վարդապետ Մելիք-Բաբայեան, որ վախճանեալ է ի 1834 ամի փրկչին և թաղեալ ի նմին անապատին ձեռամբ ...Սարգիս վարդապետի Դաւթեանց։<ref name="ՀԱԱ2742"/>}}
 
== Ճարտարապետություն ==
[[Պատկեր:Kaghni Khach schema.jpg|ձախից|200px|մինի|Եկեղեցու գծապատկերը]]
Վանքի՝ համեմատաբար հանգամանալից առաջին նկարագրությունը տրվել է [[1853]] թ. կազմված մի վավերագրում, որտեղ ասվում է.
{{քաղվածք|...անապատս այս գտանի կայեացեալ ի վերկոյս գիւղեն Կերաց իբր կէս վերսիւ բացակաութեամբ ի նմանէ, գտանին ի նմին եկեղեցի մի հանդերձ գաւթիւ քարաշէնք, բայց այժմ կիսախարխուլք, շուրջանակի զեկեղեցեաւն գերեզմանք անապատականացն այնորիկ, եպիսկոպոսաց, վարդապետաց, վանահարց և այլոց նմանապէս կան և հինգ մեծ և փոքր տունք և խուցք խախտեալք այժմիկ, որ եղեալ են կացարանք միաբանից։ ...փոքր ինչ մէկուսի յայսմ մենաստանէ յայնկոյս ծորակեն գտանի կայացեալ մատռւոյն, որ շինեալ է ի վերայ երից գերեզմանաց սրբոց նահատակաց անյայտից այժմ, զի նշմարին արձանագիրքն շիրմանցն սրբոց, ուր և դիմեն ի բազում տեղեաց ուխտաւորք ի համբոյր նոցա և ի սէր և յանուն որոց շինեալ է վերատառեալ անապատն և հաստատեալ...<ref name="ՀԱԱ2742"/>}}